Լապշինի փաստաբանն այս պահին անհնար է համարում պաշտպանյալի արտահանձնումը

Ադրբեջանում երեք տարվա ազատազրկման դատապարտված բլոգեր Ալեքսանդր Լապշինի արտահանձնումը դեռևս հնարավոր չէ, քանի որ դատարանի որոշումն ուժի մեջ չի մտել, իսկ պաշտպանությունը այս պահին չի որոշել բողոքարկել որոշումը, թե ոչ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ադրբեջանական Trend գործակալությունը, այս մասին հայտնել է Լապշինի փաստաբան Էդուարդ Չերնինը:

«Արտահանձնումն անհնար է այնքան ժամանակ, քանի դեռ դատարանի որոշումն ուժի մեջ չի մտել: Լապշինի գործով վճիռը դեռևս օրինական ուժի մեջ չի մտել, այդ իսկ պատճառով նա դեռևս պահվում է Բաքվի քննչական մեկուսարանում: Հաջորդ շաբաթ ես կհանդիպեմ նրան: Այդ հանդիպումից հետո պարզ կլինի՝ կբողոքարկենք դատարանի որոշումը, թե ոչ: Լապշինն այս պահին որևէ որոշում այս առնչությամբ չի կայացրել»,- հայտնել է փաստաբանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում