Երևան-Դոհա չվերթի 65-ամյա ուղևորը մահացել է

Ոստիկանության ծառայություն «Զվարթնոց» օդանավակայանից ահազանգ է ստացվել, որ հուլիսի 24-ին` ժամը 01:50-ին Երևան-Դոհա չվերթի ուղևորներից մեկը մահացել է: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության եւ լրատվության բաժնի պետ Էդգար Ջանոյանը:

«65-ամյա տղամարդու մահվան դեպքի առթիվ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է քննություն»,- ասաց Ջանոյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում