Շիրակի թեմի առաջնորդը Պոլսո Հայոց պատրիարքի թեկնածուների շարքում է

Պոլսո Հայոց պատրիարքական ընտրությունները նախատեսվում է անցկացնել 2017թ-ի դեկտեմբերին, և արդեն նշվում է 8-9 թեկնածուի անուն՝ Գարեգին Բեքչյանը, Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը, Սահակ եպիսկոպոս Մաշալյանը, Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը, Խաժակ Պարսամյանը, Սեւան Ղարիբյանը, Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը: Սպասվող պատրիարքական ընտրությունների հավանական թեկնածուների շարքում է նաև Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը: Այս մասին տեղեկացրել է Հայաստանում գտնվող Պոլսո Հայոց պատրիարքական տեղապահ Գարեգին արք. Բեքչյանը:

«Ցանկացած եպիսկոպոս ցանկացած աթոռի թեկնածու է: Թուրքիայի պարագայում այդ թեկնածուների շրջանակը մի քիչ նեղ է, քանի որ պետք է այնտեղ արմատներ ունենաս՝ կա՛մ ինքդ ծնված պետք է լինես, կա՛մ հայրդ: Իմ պարագայում հայրս է: Թեկնածուների ցանկը կա , այդ ցանկից բոլորն էլ կարող են ընտրվել: Այնպես չէ, որ եթե թեկնածու ենք, ուրեմն անպայման կընտրվենք: Այս պահին 9 թեկնածու կա, 9-ից մեկը կընտրվի»,-նշեց Միքայել եպիսկոպոս Աջապահյանը:

Խոսելով Պոլսո Պատրիարքության դժվարությունների մասին՝ թեմակալ առաջնորդը փաստեց՝ դժվարություններ կան: «Ոչ մի տեղ էլ հեշտ չէ, այնտեղ էլ իր յուրահատուկ դժվարությունները կան, բայց եթե ընտրվեմ, կծառայեմ»,-հավելեց Միքայել Սրբազանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում