Անտոնիու Գուտերիշը Քատարին եւ ընդդիմախոսներին կոչ է արել ճգնաժամը կարգավորելու փոխզիջման միջոցով

ՄԱԿ-ի գլխավոր քատուղար Անտոնիու Գուտերիշը Քատարին, Սաուդյան Արաբիային, Արաբական Միացյալ Էմիրություններին (ԱՄԷ), Բահրեյնին եւ Եգիպտոսին նշել է բանակցություններ սկսելու անհրաժետությունը եւ գտնելու Պարսից ծոցում դիվանագիտական ճգնաժամից դուրս գալու փոխադարձ ընդունելի ուղիներ:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին լրագրողներին հայտարարել է գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ֆարխան Խաքը՝ մեկնաբանելով Քատարի Էմիր շեյխ Թամիմ բեն Համադ Ալ Թանիի՝ երկխոսություն սկսելու առաջարկությունը: Նրա խոսքով՝ միջազգային հանրակցության վարչական ղեկավարը բարձր է գնահատում Քուվեյթի միջնորդական ջանքերը տարածաշրջանային ճգնաժամի կարգավորման գործում եւ հույս ունի, որ դրանք կշարունակվեն՝ նկատի առնելով կողմերից ստացված «դրական ազդանշանները»:

Հունիսի 5-ին Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն, Բահրեյնը եւ Եգիպտոսը հայտարարել են Քատարի հետ դիվանագիտական հարաբերությունների խզման մասին՝ նրան մեղադրելով ահաբեկչության աջակցության եւ իրենց ներքին գործերին միջամտության մեջ, դրան հետեւել են տնտեսական պատժամիջոցները եւ տրանսպորտային շրջափակումը:

Դոհայում ափսոսանք են հայտնել եւ օտարերկրացի գործընկերների որոշումները համարել անհիմն: Ավելի ուշ «քառյակն» առաջադրել է 13 պահանջներ, որոնք Քատարում համարել են անիրագործելի եւ կոչ են արել վերանայելու դրանք: Մեկ ամիս անց Կահիրեում կայացած հանդիպմանը արաբական երկրների արտգործնախարարությունների ղեկավարները նշել են վեց սկզբունքներ, որոնց Էմիրությունը պետք է հետեւի ճգնաժամի կարգավորման համար, հիմնական պահանջն է ահաբեկչության աջակցության, այդ թվում ֆինանսական աջակցության դադարեցումը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում