Բակո Սահակյանը ստորագրել է Արցախի Հանրապետության մի շարք օրենքներ

Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 25-ին ստորագրել է «Արցախի Հանրապետության դատական օրենսգիրք»¸ «Հաշվեքննիչ պալատի մասին»¸ «ԼՂՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին»¸ «ԼՂՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին»¸ «ԼՂՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին»¸ «Դատական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին»¸ «ԼՂՀ բյուջետային համակարգի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին»¸ «Գանձապետական համակարգի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին»¸«Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին»¸«Աուդիտորական գործունեության մասին» օրենքում լրացում կատարելու մասին»¸ «Դատախազության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին»¸ «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին»¸ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին»¸ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին»¸ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին»¸ «Կուսակցությունների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին»¸ «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Արցախի Հանրապետության օրենքները։ Այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում