Ադրբեջանի «Իսկանդերի հակաթույնը» իր ժողովուրդն է, որին պետք է «քշեն առաջ». Գառնիկ Իսագուլյան

«Ադրբեջանն իր նավթադոլարներով հնարավորություն ուներ տարբեր երկրներից ռազմամթերք գնել և կրակել, ընդ որում՝ ավելի ժամանակակից զենք: Երբ Ռուսաստանից է գնում, դա մեզ համար ցավ է, որի մասին ասաց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, բայց հասկանալի է, որ նախագահը չի կարող ամբողջ փակագծերը բացել: Ես կարծում եմ, որ բալանսը ի օգուտ Ադրբեջանի չէ, մենք էլ հիմնականում զենքը ձեռք ենք բերում Ռուսաստանից ։ Այսինքն՝ երբ որ այդ հարցը շատ սուր չենք դնում Ռուսաստանի առաջ, ստացվում է, որ այդ գործարքից որոշակի արտոնություն ստանում ենք»,-այս մասին, այսօր, մամուլի ասուլիսի ժամանակ, ասաց Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության խորհրդական-խորհրդատու Գառնիկ Իսագուլյանը՝ խոսելով Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու մասին:
Գառնիկ Իսագուլյանը նշեց, որ շատերը վախենում են փակագծերը բացել, բայց ինքը կարող է ասել:

«Ադրբեջանն Իսրայելից ավելի շատ է զենք գնում, քան Ռուսաստանից, սակայն մենք Իսրայելի նկատմամբ այդպիսի պահանջ չենք կարող ներկայացնել»,-ասաց բանախոսը և հավելեց, որ Հայաստանն ունի զինտեխնիկա, որը չունի Ադրբեջանը և ավելի հեռահար է:
Անդրադառնալով Ադրբեջանից հնչող հայտարարություններին, թե իրենք ունեն «Իսկանդերի հակաթույնը», Գառնիկ Իսագուլյան շեշտեց, որ այդ հակաթույնը երևի իր ժողովուրդն է, որին պետք է «քշեն առաջ», քանի որ Ադրբեջանը դրան սովոր է:
Ըստ Գառնիկ Իսագուլյանի՝ Պուտինի հետ հայկական կողմի հանդիպումները շատ ավելի արդյունավետ և գործնական են անցնում, չնայած այն հանգամանքի, որ դրանք շատերի համար տեսանելի չեն:

«Հայաստանը արտաքին քաղաքական խնդիրներում շատ ավելի առաջ է: Վերջին շրջանում արտաքին քաղաքական ասպարեզում ՀՀ նախագահը, արտաքին գործերի նախարարը, պաշտպանության նախարարն ակտիվ քաղաքականություն են վարում, և դրա պտուղները տեսանելի են, և »,-ասաց նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում