Լոնդոնում ահաբեկչության կասկածանքով 53-ամյա կին է ձերբակալվել

Լոնդոնի ոստիկանությունը ձերբակալել է 53-ամյա մի կնոջ, ով մեղադրվում է համացանցում ծայրահեղական բովանդակությամբ նյութեր տարածելու մեջ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ներկայում ձերբակալվածին տեղավորել են ոստիկանության բաժանմունք: Հետաքննություն իրականացնողներն առգրավել և ուսումնասիրում են տեղեկատվության տարածման համար օգտագործված մի շարք էլեկտրոնային սարքավորումներ: Այլ մանրամասներ դեռևս չեն հաղորդվում:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում