Հատուկ նշանակության փրկարարները պարգևատրվել են անբասիր ծառայության համար

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի մի խումբ աշխատակիցներ հուլիսի 25-ին պարգևատրվել են մեդալներով։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, որի հաղորդագրության մեջ նաև նշված է. «1997թ. ՀՀ կառավարության սեպտեմբերի 4-ի որոշմամբ ստեղծվում է արագ արձագանքման փրկարարական ջոկատը:

Փրկարարների առաջին պրոֆեսիոնալ ջոկատը, որի հիմքի վրա հետագայում ստեղծվեց Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնը (ՀՆՓԱԻԿ): Այս կենտրոնում ծառայություն են իրականացնում առավել հմուտ և բարձրակարգ պատրաստվածություն ունեցող բազմապրոֆիլ փրկարարներ, ովքեր փրկարարական աշխատանքներ են իրականացնում առավել վտանգավոր և բարդ իրավիճակներում, և ոչ միայն հայրենիքում, այլև՝ արտերկրում: Կենտրոնի փրկարարների գերակշիռ մասն ունի միջազգային որակավորում և ընդգրկված է ՄԱԿ-ի միջազգային որոնողափրկարարական խորհրդատվական խմբի (INSARAG) ջոկատում:

ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Մուշեղ Ղազարյանը երկարամյա անբասիր ծառայության և ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու կապակցությամբ ՀՀ ԱԻ նախարարության «Անբասիր ծառայության համար 10 տարի» 3-րդ աստիճանի մեդալ հանձնեց ՀՆՓԱԻԿ`

17-րդ փրկարարական ջոկատի հրամանատար, փ/ծ փոխգնդապետ Նորայր Հակոբյանին,

17-րդ փրկարարական ջոկատի հրամանատարի տեղակալ, փ/ծ մայոր Զավեն Մելքոնյանին,

հետախույզ կինոլոգիական ջոկատի հրամանատարի տեղակալ, փ/ծ կապիտան Լիլիթ Ղազարյանին,

15-րդ փրկարարական ջոկատի հրամանատարի տեղակալ, փ/ծ կապիտան Արմեն Ավետիսյանին,

15-րդ փրկարարական ջոկատի խմբի պետ, փ/ծ կապիտան Վահե Պետրոսյանին,

18-րդ փրկարարական ջոկատի խմբի պետ, փ/ծ կապիտան Դավիթ Գևորգյանին,

ջրասուզական ջոկատի հրամանատար, փ/ծ լեյտենանտ Ալբերտ Մարտիրոսյանին,

մոտոցիկլավարների օղակի հրամանատար, փ/ծ ավագ ենթասպա Զուրաբ Վարդանովին,

16-րդ փրկարարական ջոկատի լեռնափրկարար-դեսանտ, փ/ծ ավագ ենթասպա Մարինե Զովելյանին,

15-րդ փրկարարական ջոկատի վարորդ-փրկարար, փ/ծ ենթասպա Հրաչյա Երիցյանին:

ՀՀ ԱԻ նախարարության «Անբասիր ծառայության համար 15 տարի» 2-րդ աստիճանի մեդալի արժանացան ՀՆՓԱԻԿ պետի տեղակալ, փ/ծ գնդապետ Տիգրան Ասրյանը, 15-րդ փրկարարական ջոկատի հրամանատար, փ/ծ փոխգնդապետ Սերգեյ Բիձյանը և 16-րդ փրկարարական ջոկատի հրամանատար, փ/ծ մայոր Համբարձում Վարտումյանը»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում