ԵՄ-ն պատասխան միջոցներ կձեռնարկի, եթե Միացյալ Նահանգների պատժամիջոցներն անդրադառնան Եվրոպային

Եթե ԱՄՆ-ի պատժամիջոցների նոր նախագիծը դիպչեն եվրոպական ընկերություններին, ապա Եվրամիության կողմից պատասխան միջոցներ կպահանջվեն:Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն՝ մեջ բերելով գերմանական տնտեսության Արևելյան հանձնախմբի ղեկավար՝ Վոլֆգանգ Բյուխելեի խոսքերը:

«Պետք է բացառվի ԱՄՆ-ի պատժամիջոցների ազդեցությունը եվրոպական ընկերությունների նկատմամբ: Եթե դրա համար չկան երաշխիքներ, ապա անհրաժեշտ է Եվրամիության կողմից պատասխան միջոցներ ձեռնարկել», – ասել է Բյուխելեն:

ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատը 419 կողմ և 3 դեմ ձայներով ընդունել էր Ռուսաստանի, Իրանի և ԿԺԴՀ դեմ ուղղված պատժամիջոցների օրինագիծ: Կրեմլում հայտարարել էին, որ օրինագիծը «ծայրահեղ բացասական» են գնահատում, իսկ ԵՄ-ում այն անվանել էին «Վաշինգտոնի միակողմանի գործողություններ»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում