AM | RU
USD
EUR
RUB

Հայաստանում գյուղացիներին 5 տոկոս տոկոսադրույքով վարկեր կտրամադրվեն

 
 

Գյուղատնտեսության նախարարությունը ծրագիր է մշակում, որով նախատեսվում է գյուղացիական տնտեսություններին պետության կողմից աջակցությունն ավելացնել: ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանի խոսքով` եթե ներկայումս գյուղատնտեսական վարկերը տրամադրվում են տարեկան 14 տոկոս տոկոսադրույքով, որից 6 տոկոսը սուբսիդավորում է պետությունը, իսկ 8 տոկոսը գյուղացին, ապա ծրագրով նախատեսվում է գյուղացու տոկոսադրույքը սահմանել 5 տոկոս:

«Մնացածը սուբսիդավորելու է պետությունը: Բացի այդ, սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ գյուղերի համար նախատեսվել է սահմանել տարեկան 3 տոկոս տոկոսադրույք: Այս տարի նախատեսվում է շուրջ 7.5 միլիարդ դրամի ներդրումային պորտֆել, իսկ հաջորդ տարիներին այն կհասնի 10 միլիարդի»,- ասաց Մակարյանը:

Գյուղատնտեսության նախարարի տեղակալի խոսքով` ներկայումս գյուղացիական տնտեսություններին տրամադրվող մինչև 3 միլիոն դրամի վարկերը նախատեսվում է ավելացնել 3-10 միլիոն դրամի սահմաններում:

Ըստ Մակարյանի` 2018 թվականից նախատեսվում է նաև ժամանակակից տեխնոլոգիաներով մշակվող ինտենսիվ պտղատու այգիների ծրագիր իրականացնել:

«Պետության կողմից կլինի վարկի սուբսիդավորում և բավականին էժան տոկոսադրույքով վարկեր կտրամադրվեն շահառուներին: Մինչև օգոստոսի 8-ը գյուղատնտեսության նախարարության բուսաբուծության վարչությունը ընդունում է այս ծրագրով հետաքրքրվող գյուղացիների դիմումները»,- ասաց Մակարյանը:

Նախարարի տեղակալը նաև նշեց, որ գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի մարզային մասնաճյուղերի կողմից կազմակերպվելու է ուսուցում, որոնք ուղղված կլինեն գյուղտեխնիկայի իմացության, ֆինանսական գրագիտության բարձրացմանը և այլն:

Լրահոս
Խորհրդարանը պահանջատեր է լինելու կառավարությունից ՀՀ-ԵՄ համաձայնագրի կիրարկման հարցում. Աշոտյան Ոստիկանության պաշտոնատար անձանց կողմից առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու փաստով քրգործ է հարուցվել ԼՂ հարցի կարգավորման պայմանների ստեղծում, բանակի իմիջի բարձրացում և արտաքին կապերի ամրապնդում. ՊՆ առաջնահերթությունները Ադրբեջանին թույլ չի տրվելու պահպանել իրավիճակի սրման տեղը, ժամանակը և մասշտաբը որոշելու մենաշնորհային իրավունքը. Դավիթ Տոնոյան Կարպիս Փաշոյանը շարունակում է աշխատանքի գնալ, նրա դիմումը չի քննարկվել փոխվարչապետի հետ Բագրատաշենի սահմանային անցակետից հետախուզվողներ են բերման ենթարկվել Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությունը չի հակասում ՀԱՊԿ շրջանակում մեր գործընկերային պարտավորություններին «Հայաստան» հիմնադրամի գործադիր վարչության տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթ է հայտարարվել Այժմ կառուցողական նախաձեռնությամբ հանդես գալու Թուրքիայի հերթն է. Դավիթ Տոնոյան Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայրապետական այցով մեկնել է Մոսկվա Ապրիլյան ագրեսիայի սցենարի կրկնվելու դեպքում հայկական կողմը կարող է և չխուսափել իր ամբողջ զինանոցի կիրառման «գայթակղությունից». Դ. Տոնոյան Հայաստանի ռուսական ռազմաբազայում մեկնարկել են լայնամասշտաբ զորավարժություններ Իշխանություններին կօգնի էյֆորիան, եթե ԱԺ արտահերթ ընտրությունները շուտ կայանան. Ալեքսանդր Իսկանդարյան Արամ Թամազյանն ազատվել է քննչական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով ԵԿՄ-ի նոր սկանդալը շուտով կպայթի. անդամների կեսը նախագահ է ուզում, մյուսները դեմ են Իրանում մեկ օրում 4 երկրաշարժ է գրանցվել. տուժածների թիվը գերազանցում է 200-ը Փանիկի միջադեպից հետո պետք է միայն ներողությունով բավարարվել. Կարեն Քոչարյան Գարեգին Բ-ն և Բունդեսթագի պատգամավորը քննարկել են երկու ժողովուրդների բարեկամական կապերի խորացմանն ուղղված քայլերը Պաշտոնաթող գեներալներից կհավաքվեն ապօրինի հրամանով նրանց տրված «գոլդ» համարանիշերը.Դավիթ Սանասարյան Հակակոռուպցիոն միջոցառումների արդյունքում բացահայտվել է շուրջ 29,2 մլրդ դրամի իրավախախտում Սփյուռքահայ երիտասարդները հյուրընկալվել են ռազմական համալսարանում Տոնական տրամադրություն Գեղարքունիքի մարզի Դրախտիկ բնակավայրում «Արսենալ»-ը մեկնարկային տուրում կխաղա մրցաշարի գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթի»-ի հետ Վարչապետի ընտանիքը տասն օր շարունակ կհյուրընկալի «Քայլ դեպի տուն» ծրագրի մասնակիցներից մեկին Իրանում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով տուժել է 146 մարդ ՀՀ պաշտպանության նախարարը հարավարևմտյան սահմանագոտում քննարկել է առաջնագծի վերազինման շարունակականությունը Մխիթարյանը «Արսենալ»-ի հետ ժամանել է Սինգապուր Հայաստանում անձրև և ամպրոպ է սպասվում 200 մլն դոլարի դիմաց տրամադրած զենք-զինամթերքը ժամանակակից, արդիական, անգամ ՌԴ սպառազինության մեջ չգտնվող սպառազինություն է Դավիթ Տոնոյանը չի բացառում ՌԴ սահմանապահ զորքերի կարգավիճակի մասին պայմանագրի որոշ դրույթների վերանայումը Բնապահպանն ահազանգում է Սևանա լճի մամռակալման վտանգի մասին «Շահարտ» ՍՊԸ տնօրինությունը յուրացրել է ավելի քան 43 մլն դրամ Վարդենիսի սոցիալական աջակցության տարածքային գործակալությունում յուրացումներ են բացահայտվել Սոցիալական աջակցության Ստեփանավանի տարածքային գործակալության պետը կձերբակալվի Մարտական կորուստ ադրբեջանական բանակում Արծրուն Հովհաննիսյանը ադրբեջանական կողմում գտնվող վերահսկելի տարածքների լուսանկարներ է հրապարակել Դավիթ Տոնոյանը խրախուսել է ծառայության ընթացքում աչքի ընկած զինծառայողներին Հուլիսի 25-ից շոգը կվերադառնա. Երևանում օդի ջերմաստիճանը + 40-ի կհասնի Էջմիածնում շոգի պատճառով մանկապարտեզները մեկ ամիս չեն աշխատի
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan