Քաբուլում խոշոր ահաբեկչություն է կանխվել

Աֆղանստանի հատուկ ծառայությունները կանխել են խոշոր ահաբեկչություն՝ բեռնատարում հայտնաբերելով 2,5 տոննա պայթուցիկ նյութեր: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է երկրի Անվտանգության ազգային տնօրինությունը:

Աֆղանստանի հետախուզությունը հայտնել է, որ «Թալիբան» շարժման զինյալները ծրագրել էին մեծ քանակությամբ պայթուցիկ տեղափոխելով «սարսափելի» ահաբեկչություն իրականացնել երկրում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում