Սիրիահայ գործարարներն այցելել են Սփյուռքի նախարարություն

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հուլիսի 26-ին ընդունեց «Սիրիահայերի միություն» հասարակական կազմակերպության նախագահ Ներսես Քիվոյին և կազմակերպության անդամ Հրայր Մկրտչյանին:

Սիրիահայ գործարարների պատվիրակությունը «Համաշխարհային բանկ»-ի խմբի և Գերմանական «GIZ» կազմակերպության աջակցությամբ վերջերս մասնակցել է Ֆրանսիայի Մարսել քաղաքում անցկացված «Սիրիական միջազգային գործարար ընկերակցության» անդրանիկ համաժողովին: Ներսես Քիվոն ներկայացրեց իր տպավորությունները համաժողովից, անդրադարձավ արդյունքներին և հեռանկարներին:

Ինչպես տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ՀՀ սփյուռքի նախարարը կարևորեց գործարարների պատրաստակամությունը՝ ներդնել իրենց հնարավորությունները Հայաստանում՝ մասնակցելով Հայրենիքի զարգացման գործընթացին: Քննարկվեցին գործարարական ծրագրերի իրագործման հետ կապված այլ հարցեր:

Անդրադարձ կատարվեց նաև «Սիրիահայերի միություն» հասարակական կազմակերպության գործունեությանն ու խնդիրներին: Հյուրերը պատրաստակամություն հայտնեցին ավելի սերտորեն համագործակցել նախարարության հետ, ակտիվորեն մասնակցել նախարարության ծրագրերին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում