AM | RU
USD
EUR
RUB

«Հրապարակ». Սամվել Ալեքսանյանը նոր մոնոպոլիա է հաստատում

 
 

«Մենք գրել էինք, որ ԱԺ պատ­գամավոր Սամվել Ալեքսանյանը որոշել է ընդլայնել տեքստիլի և տրիկոտաժի արտադրությունն ու այդ նպատակով գնել է «Արտաշատի տրկոտաժի ֆաբրի­կան»: Շուրջ 1500 քմ տարածք զբաղեցնող հսկա ֆաբրիկայում այժմ վերագործարկման աշխա­տանքներ են ընթանում: Ֆաբրի­կան արտադրելու է տնային տեքստիլ և կտորեղեն: Մեզ հա­ջողվել է պարզել, որ ֆաբրիկայի գործարկումը, որը նախատես­ված է մինչև տարեվերջ կամ 2018-ի սկիզբ, իրականացվելու է լիբանանահայ ներդրողների հետ միասին, ովքեր արաբական մի շարք երկրներում արդեն իսկ ունեն կարի ֆաբրիկաներ: Ան­հրաժեշտ սարքավորումների ձեռքբերման համար շուրջ 6 մի­լիոն եվրո է ներդրվելու: Նշենք նաև, որ Ալեքսանյանի դստեր՝ Աստղիկ Ալեքսանյանի հիմնած «ALEX textile» ընկերությունն արդեն օգոստոսից ֆրանսահայ ներդրողների հետ մտադիր է սկսել սվիտերի արտադրություն: Այդ նպատակով արդեն իսկ ներդրվել է շուրջ 2 մլն եվրո: Տրիկոտաժի և տեքստի­լի հումքն օլիգարխն առայժմ ներկրում է Ուզբեկստանից, Ռուսաստանից, Եվրոպայից, իսկ ՀՀ-ում արտադրված տեքս­տիլի ծավալի մեծ մասը, ինչպես պարզեցինք, արտահանվում է հիմնականում ՌԴ: Ալեքսանյա­նը ՀՀ-ում սկսելու է նաև կտորի մեծ արտադրություն, որն ունե­նալու է օրական 15 տոննա ար­տադրողականություն, և այդ նպատակով շուրջ 20 միլիոն եվրոյի ներդրում է կատարվելու: Ինչպես տեսնում ենք՝ օլիգարխը մոնոլոպիա է ձևավորում ոչ մի­այն շաքարավազի և մի շարք այլ մթերքների ոլորտում, այլ նաև՝ տեքստիլի: Նշենք, որ պատգամավորին պատկա­նող ընկերության արտադրած գուլպաները շուկայից դուրս են մղել թուրքական և չինական արտադրանքը, որը նախկինում գերակշռող դիրք ուներ»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Լրահոս
Բնապահպանն ահազանգում է Սևանա լճի մամռակալման վտանգի մասին «Շահարտ» ՍՊԸ տնօրինությունը յուրացրել է ավելի քան 43 մլն դրամ Վարդենիսի սոցիալական աջակցության տարածքային գործակալությունում յուրացումներ են բացահայտվել Սոցիալական աջակցության Ստեփանավանի տարածքային գործակալության պետը կձերբակալվի Մարտական կորուստ ադրբեջանական բանակում Արծրուն Հովհաննիսյանը ադրբեջանական կողմում գտնվող վերահսկելի տարածքների լուսանկարներ է հրապարակել Դավիթ Տոնոյանը խրախուսել է ծառայության ընթացքում աչքի ընկած զինծառայողներին Հուլիսի 25-ից շոգը կվերադառնա. Երևանում օդի ջերմաստիճանը + 40-ի կհասնի Էջմիածնում շոգի պատճառով մանկապարտեզները մեկ ամիս չեն աշխատի Ոստիկանները բերման են ենթարկել Քոնչո մականվամբ «օրենքով գող» Նորայր Փիլոյանին Արարատ Զուրաբյանը՝ քաղաքապետի թեկնածու Ադրբեջանը ԼՂ շփման գոտում հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1300 կրակոց Բավրայում Մոլդովայի ՆԳՆ կողմից հետախուզվող ուկրաինացի է հայտնաբերվել Հայաստանում օդի ջերմաստիճանը կրկին կնվազի Երևանում դպրոցի նախկին տնօրենը 7.6 մլն դրամի յուրացում է կատարել. նա մասամբ հատուցել է պատճառված վնասը Ունենք բացառիկ հնարավորություն՝ բարձրացնելու հայ ազգի հեղինակությունը. Արարատ Միրզոյանն՝ ամերիկահայերին Հակառակորդը կրակել է Իջևան-Նոյեմբերյան ճանապարհային հատվածի ուղղությամբ «Խաղաղության վազք» -ն Արա Խաչադուրյանին Մարսելից Երևան է հասցրել Բաքուն կրկին հոսանքազրկվել է Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը նոր տնօրեն ունի Մուշավան թաղամասի հրդեհը մարվել է. դեպքի վայրում էր նաև ԱԻ նախարարը Վայոց Ձորում այրվել է 105 հա խոտածածկույթ. հրդեհաշիջմանը մասնակցել են 49 հրշեջ-փրկարար, 30 բնակիչ և 60 զինծառայող ԵՄ-ն պատրաստ է աջակցել Կառավարության բարեփոխումների օրակարգին. Կատարինա Մատերնովա Գվատեմալայում Ֆուեգո հրաբխի ժայթքման հետեւանքով 125 մարդ Է զոհվել Քաղցրավենիք, բուսական պահածոներ ու թանապուր. զորամասերում սննդակարգի փոփոխություններ են իրականացվում Դավիթ Տոնոյանը կոչ է արել 102 ռազմաբազային ուշադրություն դարձնել բնակչության հետ հարաբերությունների ձևավորմանը Կառավարությունն իրավունք չունի երկիրը հետ գլորելու. Տիգրան Ավինյան Կառավարական առանձնատուն տեղափոխվելուց հետո վարչապետն իր բնակարանը տրամադրել է անօթևան ընտանիքի «Արարատյան ավտոկայանի» նախկին և ներկա տնօրենները պետությանը պատճառած վնասը վերականգնելու համար 30 մլն դրամ են փոխանցել Վաչագան Ղազարյանի խափանման միջոցը փոխվել է, և նա ազատ կարձակվի 1 մլրդ գրավի դիմաց Հայաստանն ակտիվորեն բանակցում է Վերին Լարսին այլընտրանք գտնելու ուղղությամբ Լարված մթնոլորտ Մրգաշեն համայնքում Պատրաստակամություն ենք հայտնում յուրաքանչյուր քաղաքացու հնարավորություն ընձեռել որոշակի ժամանակ անցկացնել զինծառայողների միջավայրում Ես ամեն օր կոռուպցիոն բացահայտումների հետ կապված շոկի եմ ենթարկվում ու հրաժարվում եմ հավատալ. Նիկոլ Փաշինյան Հայաստանում օրինականության հաստատումը կատարյալ առաջնահերթություն է բոլորիս համար. Նիկոլ Փաշինյան Փաշինյանը մի տեսակ ազատում է Ալիևին պատերազմի վերսկսման պատասխանատվությունից. Աշոտյան Ինձ հայտնի է Վանեցյանի՝ հայկական ֆուտբոլի զարգացման տեսլականը. «Լոռի»-ի նախագահ Երևանի Մուշավան թաղամասում խոշոր հրդեհ է բռնկվել Հայաստանի Հանրապետությունում արտոնյալ գործարարներ չեն լինի. Փաշինյան Քաղաքական ուժերն իրար զիջում են, որպեսզի ընտրական օրենսդրության բարեփոխումների միասնական նախագիծ կազմեն
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan