«Առավոտ». Հրաչյա Հարությունյանի հարազատները տեսակցել են նրա

Հրաչյա Հարությունյանի կինը, հայրը, դուստրն ու թոռնիկը երեկ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում մեկ ժամով տեսակցել են իրենց հարազատին: «Առավոտ»-ի հետ զրույցում Հրաչյա հարությունյանի կինը՝ Անահիտ Մարտիրոսյանը, պատմել է, որ ամուսինը բարձր տրամադրություն է ունեցել, ամենից շատ ուրախացել է՝ թոռնիկին տեսնելով:

«Գնացել էինք տեսակցության, նոր ենք տուն վերադարձել: Ամուսինս շատ ուրախ էր, ասում է՝ 4 տարի Ռուսաստանում պատիժ կրելուց հետո ես ինձ այստեղ լիարժեք տանն եմ զգում: Զգացվում էր, որ դեռ հիվանդություն ունի, լավ չէ, բայց իրեն շատ լավ էր պահում. Այնքան էր ուրախացել, ամենից շատ թոռնիկին էր կարոտել, գրկից չէր իջեցնում»,- թերթին ասել է Անահիտ Մարտիրոսյանը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում