AM | RU
USD
EUR
RUB

Հայ դատը Գերմանիայի քաղաքական ուժերի շրջանում Արցախի հարցի ակտիվ քարոզարշավ է անցկացնելու

 
 

Գերմանիայի Հայ դատի գրասենյակն առաջիկա աշխատանքներում շեշտը դնելու է Արցախի հարցի վրա: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Գերմանիայում Հայ դատի հանձնախմբի ղեկավար Անդրանիկ Ազնավուրյանը՝ անդրադառնալով առաջիկա անելիքներին և Գերմանիա-Թուրքիա հարաբերությունների սրացմանը:

-Պարոն Ազնավուրյան, վերջին շրջանում թուրք-գերմանական հարաբերությունները բավական սրվել են: Տեսնում ենք, որ Գերմանիայից կոշտ արձագանքներ են գալիս: Ի՞նչ տրամադրություններ են Գերմանիայում ներկայում, և որքանով է ստեղծված իրավիճակը նպաստում հայկական հարցերն առաջ տանելու գործում:

-Այո, Թուրքիա-Գերմանիա հարաբերությունները բավական սրվել են: Գերմանիայում Թուրքիայի նկատմամբ բացասական տրամադրություններ կան: Հանրության մոտ բացասական կեցվածք կա: Ընդհանուր տպավորությունն այն է, որ Թուրքիան փորձում է շահագործել իր ռազմավարական դիրքը հատկապես միգրանտների, փախստականների հարցում: Հետևաբար, Թուրքիան, այդ հարցն օգտագործելով, փորձում է քաղաքական հարթությունում Գերմանիայից ստանալ այնքան, որքան հնարավոր է՝ նյութական, Էրդողանի իշխանության ամրապնդում, ինչու չէ նաև հայկական հարցերում շահեկան դիրքեր: Մենք տեսնում ենք, որ Գերմանիան պաշտպանողական դիրքից անցում է կատարում ավելի ագրեսիվ քաղաքական դիրքերի և փորձում է Թուրքիային ցույց տալ, որ նա չի կարող իր բոլոր մտածածներն իրագործել, մանավանդ, մարդու իրավունքներին վերաբերող հարցերի հետ կապված: Գերմանիայի քաղաքական գրեթե բոլոր ուժերը միահամուռ, որոշները փոքր-ինչ ավելի առաջ գնալով, մասնավորապես, ձախակողմյաններն ու կանաչները, ցանկանում են ավելին պահանջել Գերմանիայի կառավարությունից: Այն ինչ Գերմանիայի կառավարությունն այսօր որդեգրել է, բավական խիստ է:

Ինչ վերաբերում է հայկական հարցերին, ապա ասեմ, որ Գերմանիայում չեն ուզում հայկական հարցը կապել Թուրքիայի նկատմամբ իրենց պաշտոնական կեցվածքի հետ: Եթե հիշում եք Գերմանիայի իշխանությունները բանաձև ընդունեցին Հայոց ցեղասպանության հարցի հետ կապված, այսօր էլ այս երկիրը հստակ կանգնած է իր այդ որոշման կողքին: Դա արդեն Թուրքիայի համար լուրջ հարց է, և թուրքական կողմը ցանկանում է, որ դա փոխվի, նույնիսկ անամոթաբար պահանջեց, որ այդ որոշումը հետ քաշվի: Մոտեցում, որը, ինչպես տեսնում ենք Գերմանիայում ընդհանրապես ընդունելի չէ:

-Պարոն Ազնավուրյան, ձեր վերլուծություններն ի՞նչ են ցույց տալիս, Թուրքիայի նկատմամբ Գերմանիայի դիրքորոշումը, հարաբերությունների սրացումը արդյո՞ք նկատվում է նաև Եվրամիության անդամ մյուս երկրներ մոտեցումներում, թե սա զուտ գերմանա-թուրքական գործ է:

- Ոչ, սա զուտ գերմանա-թուրքական գործ չէ, այլ Եվրոպա-Թուրքիա գործ է: Պետք է նկատի առնել այն, որ Գերմանիայում ամենամեծ թուրքական համայնքն է, բնականաբար այն Թուրքիայի լուսարձակի տակ է հայտնվել: Ինչ վերաբերում է մյուս եվրոպական երկրներին, ապա այնտեղ կան թուրքեր, սակայն այդքան ուժեղ, կազմակերպված չեն այդ համայնքները: Գերմանիայում կան Էրդողանի համակիր շատ մեծ թվով թուրքեր, որոնք պատրաստ են քաղաքական ոտնձգություններ կազմակերպելու: Բնականաբար, Թուրքիայի առաջին թիրախը Գերմանիան է, եթե կարողացավ Գերմանիային դնել իր ուզած ճանապարհի վրա, ապա մնացած եվրոպական երկրները, երևի թե, իր կարծիքով, ավելի դյուրին կլինեն: Եվ մենք այսօր Գերմանիայի պաշտոնյաների, գործիչների հայտարարություններում տեսնում ենք, որ իրենք պահանջում են Եվրոպայից կտրուկ կեցվածք Թուրքիայի նկատմամբ:

-Նշեցիք, որ Գերմանիայում Էրդողանի մեծ թվով համակիրներ կան, կարո՞ղ ենք ասել, որ ներքին ընդվզումները չեն բացառվում:

-Չի բացառվում, դա միշտ պետք է նկատի ունենալ: Մի քանի առիթներով նման բաների փորձ եղավ, բայց զսպվեցին: Դա հատկապես եղավ հանրաքվեի նախաշեմին, երբ թուրք գործիչները եկան և այստեղ ելույթներ ունեցան ընտրապայքարի շրջանակում, այստեղ բավական խլվրտումներ տեղի ունեցան:

-Պարոն Ազնավուրյան, Գերմանիայի Հայ դատի հանձնախումբն ի՞նչ աշխատանքներ է նախատեսում առաջիկայում, օրակարգային ի՞նչ հարցեր կան նախատեսված:

-Հայոց ցեղասպանության հարցը կարևոր է, սակայն Գերմանիայում հրատապ չէ, որովհետև այդ ուղղությամբ բավական աշխատանք տարվել է, հետևաբար շեշտը դնում ենք Արցախի հարցի վրա: Արցախի հարցով, ցավոք, մեր հանրությունն այնքան պատրաստված չէ, որքան Հայոց ցեղասպանության հարցի հետ կապված: Հետևաբար` այստեղ հսկայական աշխատանք կա անելու նախ Արցախի հարցը միջազգային հասկացողությամբ բացատրելու, ներկայացնելու, որ այստեղ ոչ միայն պատմական հողերի հետ կապված հարցեր են, այլև իրավական: Նրբությունները նկատի առնելով, այստեղ պետք է լուրջ քարոզչական աշխատանք սկսել: Ցավոք, Գերմանիայում Արցախի քաղաքական ներկայացուցչությունը քաղաքական խոսակցություններից, կարծես, դուրս է մնացել, նախահարձակ աշխատանք նկատելի չէ: Հետևաբար` այդ ուղղությամբ ենք աշխատելու:

-Իսկ աշխատելու եք այն ուղղությամբ, որ Գերմանիայի քաղաքական, հասարակական գործիչների բերեք Արցախ, տեղում ծանոթանալու խնդրին:

-Անշուշտ, դա նույնպես կա: Ներկայում էլ Գերմանիայից գործիչներ գալիս են Արցախ, ապագայում էլ կշարունակվի այդ աշխատանքը: Բայց կարծում եմ, որ այդ այցերը, իրենց դրական կողմերն ունենալով հանդերձ, քաղաքական որոշումների վրա այդպես ուժեղ ազդեցություն կարճ ժամանակում չեն ունենալու: Այստեղ հստակ քաղաքական շահեր կան, հետևաբար այս շահերը պետք է գերմանական կուսակցություններին բացատրել, ցույց տալ, որ պարզապես Ադրբեջանի կողմ լինելով, հարցերը չեն լուծվի, ընդհակառակը ավելի կխորանան: Պետք է խաղաղություն հաստատող լուծում մտածել: Հետևաբար` քաղաքական կուսակցությունների մոտ ակտիվ քարոզարշավ պետք է կատարենք՝ ներկայացնելով խնդրի բոլոր կողմերը և լուծման իմաստով Արցախի ժողովրդի ակնկալիքները:

Լրահոս
Մեզ մի փոքրիկ Ոսկե դար է պետք։ Թեկուզ` արծաթե Վարդան Մինասյանը հրաժարական է ներկայացրել Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզի պաշտոնից ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն Ադրբեջանին կոչ է արել դադարեցնել Հայաստանի սահմանամերձ բնակավայրերի գնդակոծությունները Վրաստանը, Մոլդովան և Ուկրաինան խորհրդարանական վեհաժողով են ստեղծում Իրանը հերքել է Ռոհանիի՝ Թրամփի հետ հանդիպում խնդրելու վերաբերյալ տեղեկությունը Մխիթարյանը վնասվածք է ստացել Անկախության տոնի առթիվ նախագահի նստավայրում պարգեւատրման արարողություն է տեղի ունեցել Արարատ Զուրաբյանը կարծում է, որ քաղաքապետի ընտրությունները կլինեն արդար, առանց խախտումների Գեղարքունիքում տոնական տրամադրությամբ անցան ՀՀ Անկախության 27-րդ տարեդարձի միջոցառումները «Այսօր մեծ ուրախության օր է». ՀՀ նախագահ Հանթսման. ՌԴ-ն և ԱՄՆ-ը «անդրկուլիսային» աշխատանք են տանում Սիրիայի շուրջ Նախագահը ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետին շնորհեց գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում Լևոն Մնացականյանը արցախա-ադրբեջանական առաջնագծում իրավիճակը գնահատում է կայուն-հանգիստ Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է հայոց դրոշի գույներով Մենք ժողովրդի հավաքական իմաստությամբ հաղթահարում ենք բոլոր փորձությունները. ԱԺ նախագահի շնորհավորական ուղերձը Հայաստանի բարձրագույն ղեկավարությունն անկախության տոնի կապակցությամբ այցելեց «Եռաբլուր» Ունենք շատ ավելի մեծ ներուժ եւ հնարավորություն, քան պատկերացնում ենք. ՀՀ նախագահի ուղերձն Անկախության տոնի առթիվ «Հրապարակ». ՕԵԿ-ականները հույս ունեն հասնել հաջողության «Ժողովուրդ». Նորերն ընթանում են նախորդների ճանապարհով «Ժամանակ». Փաշինյանը մտադիր է շուրջօրյա հանրահավաքներ կազմակերպել և շրջափակել խորհրդարանի շենքը Հայաստանի երրորդ Հանրապետությունը 27 տարեկան է «Հրապարակ». Դատախազությունում բոլորը սպասում են, թե ինչպես է դասավորվելու Արթուր Դավթյանի ճակատագիրը «Հրապարակ». ՀՀԿ-ականներն անցել են վեհափառի պաշտպանության գործին ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Սեպտեմբերի 21 Խորհրդարանի լուծարման հարցը չի կարող միանձնյա որոշվել. ԱԺ նախագահ Արտակ Զեյնալյանը խոստանում է քաղաքապետ ընտրվելու դեպքում ըստ կարևորության լուծել Երևանի բոլոր խնդիրները ՀՀ Ազգային ժողովի բակում նշվում է Հայաստանի առաջին խորհրդարանի ձևավորման 100-ամյա հոբելյանը Անկախության տոնի առթիվ Հանրապետության նախագահին շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Վրաստանի տարածքում բեռնատարներով ցորենի և ալյուրի տարանցման արգելքը հետաձգվել է մեկ տարով Ոչ մի վախ Արցախի հողում. հայտնի ռուս բլոգերը ներկայացրել է տպավորություններն Արցախ կատարած ճամփորդությունից Արա Բաբլոյանը պաշտոնական այցով կմեկնի Շվեյցարիա Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության անկախության 27-րդ տարեդարձի կապակցությամբ Ամուլսարի հանքը պետք է աշխատի. Առողջապահության նախարարի հայրը արձագանքում է իր հասցեին հնչող մեղադրանքներին Յուրի Խաչատուրովին փոխարինելու շուրջ խորհրդակցությունները շարունակվում են. Զոհրաբ Մնացականյան Սիլվա Ադամյան․ ՀՀ առողջապահության նախարարի հայրը վիրավորել է Ամուլսարի խնդիրներով զբաղվող փորձագետներին Հին նմուշի անձնագրերի տրամադրման ժամկետը երկարաձգվում է ոչ թե երկու, այլ մեկ տարով Փաշինյան-Թրամփ հանդիպման գործընթացը ժամանակ է պահանջում, աշխատում ենք ԱՄՆ գործընկերների հետ. ԱԳ նախարար Թուրքիայում 20 տոննա մոլիբդենով հայկական բեռնատար են թալանել Կառավարությունն ԱԳՆ-ին հատկացրեց 109 մլն 296 հազ. դրամ ՆԱՏՕ-ն վերահաստատել է աջակցությունը ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan