Թուրք-իրանական սահմանին իրանական կողմից արձակված կրակոցի հետևանքով թուրք երիտասարդ է սպանվել

Թուրքիայի Հաքքարի նահանգի Յուքսեքովա շրջանի թուրք-իրանական սահմանային հատվածում իրանական կողմից կրակոցներ են հնչել:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Հաբերլեր»-ը:

Արձակված կրակի հետևանքով սպանվել է Թուրքիայի քաղաքացի 24-ամյա Քամուրան Ֆրաթը:

Դեպքի հետ կապված հետաքննություն է ընթանում, Քամուրանի բարեկամները պնդում են, որ կրակն արձակվել է Իրանի սահմանապահ զինվորների կողմից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում