«Դեռ վերջնական որևէ պայմանավորվածություն չկա».Շավարշ Քոչարյանը՝ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման մասին

ՀՀ արտաքն գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանն այսօր լրագրողների հետ զրույցում՝ խոսելով Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հնարավոր հանդիպման մասին ասաց, որ համանախագահների կողմից առաջարկ եղել է և այդ ուղղությամբ արտաքին գործերի նախարարները աշխատում են։

«Դեռ վերջնական որևէ պայմանավորվածություն, որոշում չկա», – հավելեց փոխնախագահը։
Խոսելով, Հայաստանի կողմից զինված հարձակումների վերաբերյալ Ադրբեջանի տարածած ապատեղեկատության մասին, Շավարշ Քոչարյանը նշեց.

«Պաշտպանության նախարարությունը իր հայտարարության մեջ արձանագրել է, որ որևէ հիմք չկա այդ հայտարարությունների համար: Հայտնի է, թե ով է բոլորից բարձր բղավում՝ բռնեք գողին, և հենց գողին է ձեռնտու, որ որևէ հետաքննության մեխանիզմ չլինի, ավելին չեմ կարող ասել», – ասաց նա:

Վերջում Շավարշ Քոչարյանը նշեց, որ այդպիսի պահվածքի դեպքում բանակցային գործընթացում առաջընթացի մասին խոսելը անիմաստ է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում