Ստամբուլում ԻՊ դեմ գործողությունների շրջանակում 23 կասկածյալ է ձերբակալվել

Ստամբուլի ոստիկանության ահաբեկչության դեմ պայքարի գրասենյակի աշխատակիցները «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամների դեմ գործողություն են իրականացրել քաղաքի 14 հասցեներում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Sputnik-ի թուրքական ծառայությունը:

Գործողությունների արդյունքում ձերբակալվել է 23 մարդ, որոնցից 17-ն օտարերկրյա քաղաքացիներ են: Իրավապահ մարմիններն առգրավել են մեծ քանակությամբ նյութեր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում