AM | RU
USD
EUR
RUB

Վարդան Արամյանը հույս ունի, որ կրկնակի հարկումը բացառող հաջորդ համաձայնագիրը Հայաստանը կստորագրի ԱՄՆ-ի հետ

Հայաստան-Միացյալ Նահանգներ կրկնակի հարկումը բացառող համաձայնագիրը միշտ եղել է ՀՀ կառավարության օրակարգում և առաջնահերթությունների թվում: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը։ «2008 թվականից, երբ ես տեղափոխվեցի Ֆինանսների նախարարություն, չեմ հիշում մեկ տարի, որ հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովում այդ հարցը, որպես մեզ համար կարևորագույն հարց, դրված չլինի»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, նշեց նախարարը։ Հարցին՝ ի՞նչ է սա տալիս մեզ, նախարարը պատասխանեց՝ «երբ տնտեսավարողները որոշումներ են կայացնում, նրանք նայում են հարկման դաշտին, ու դա նրանց համար կարևոր է»։

«Այն երկրները, որտեղ կա կրկնակի հարկման համաձայնագիր, որոշակի վստահություն են ներշնչում տնտեսավարողին, որպեսզի հետագայում, եթե ինչ-որ առումով տեղի ունենան որոշակի տարաձայնություններ, խաղի կանոններն ավելի հստակ լինեն, մենք մշտապես ամերիկյան մեր գործընկերների հետ այս հարցը քննարկում ենք: Հայաստանն օրեր առաջ կրկնակի հարկման մասին համաձայնագիր ստորագրեց Իսրայելի հետ, ինչը նախանշում է, որ սա մեզ համար կարևոր է: Այսօր կա 46 պետություն, որոնց հետ կնքել ենք կրկնակի հարկումը բացառող համաձայնագրեր, Իսրայելը դարձավ 47-րդը, հուսով ենք, որ Միացյալ Նահանգները հաջորդը կլինի»,- նշեց Վարդան Արամյանը։

Թե ի՞նչ ժամկետներում Հայաստանը կունենա ԱՄՆ-ի հետ կրկնակի հարկման մասին համաձայնագիր, Ֆինանսների նախարարը դժվարացավ նշել: «Կարծում եմ, որ մենք մեր ամերիկյան գործընկերների հետ դեռևս աշխատանք ունենք անելու, որովհետև այս հարցը, եթե հիշողությունս չի դավաճանում, ավելի քան 20 տարի է՝ քննարկվում է: Այս հարցում ամերիկյան կողմն ունի իր փաստարկները։ Ներկա դրությամբ գործում է նաև նախկին՝ Խորհրդային Միության ու Միացյալ Նահանգների միջև գործող համաձայնագիրը, մեր կարծիքով՝ դա ժամանակավրեպ է, որովհետև այսօրվա դրությամբ՝ Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության կողմից մշակվել են ուղղություններ ու ընդհանուր շրջանակներ՝ կրկնակի հարկումը բացառող կոնվենցիաների շրջանակում: Մենք վստահ ենք, որ գործողը չի համապատասխանում դրան և, գումարած, Հայաստանը չի հանդիսանում Խորհրդային Միությանը իրավահաջորդ»,- նկատեց նախարարը։ Արամյանի խոսքով՝ Հայաստանի հակափաստարկն այն է, որ այս պահի դրությամբ կրկնակի հարկումը բացառող համաձայնագրի բացառումը կարող է նաև խոչընդոտել, որպեսզի տնտեսավարողները որոշում կայացնեն և ներդրումներ իրականացնեն երկուստեք՝ այսինքն` դեպի Հայաստան ու Հայաստանից դեպի ԱՄՆ, որովհետև յուրաքանչյուր տնտեսավարող ներդրում կատարելուց պետք է վստահ լինի, որ հարկման դաշտն իր համար ընկալելի է ու կայուն։

Լրահոս
Արցախի բանակը կհամալրվի ժամանակակից զինտեխնիկայով Հանրային քննարկումների արդյունքում կամավոր աշխատանքի վերաբերյալ օրենքի նախագիծը լրամշակվել է Կարապետյանն ու Մեդվեդևը կքննարկեն առևտրատնտեսական հարաբերություններն ու խոշոր ծրագրերի իրականացման ընթացքը Տավուշում հարուցվել է քրգործ ապօրինի ծառահատումների դեպքի առթիվ Վրաստանում մունիցիպալ ընտրությունների նախօրեին կրակել են իշխող կուսակցության թեկնածուի վրա Բակո Սահակյանը Տիգրան Խաչատրյանին հետմահու պարգեւատրել է «Մարտական ծառայություն» մեդալով «Հայկական ժամանակ». Սերժ Սարգսյանն ու Կարեն Կարապետյանը համաձայնության են եկել ապագա վարչապետի հարցում «Հրապարակ». Այս տարի ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմել է 6 հազար 866 մարդ «Ժամանակ». Կիմ Բալայանին կփոխարինի Հրայր Թովմասյանը «Հրապարակ». Արսենյանի որդին Ջերմուկի քաղաքապետ կդառնա «Ժամանակ». Համայնքների խոշորացման ծրագիրն ունենալ է շարունակություն «Չորրորդ իշխանություն». Մանկապարտեզի տնօրենը ծնողներից գումար է պահանջում «Ժամանակ». Ծառուկյանը կմասնակցի ՏԻՄ ընտրությունների թեկնածուների քարոզարշավին «Ժողովուրդ». Ֆինանսական չարաշահումների պատճառով Սոցապ նախարարությունում վարչության պետ է ազատվել աշխատանքից «Հրապարակ». Գեներալ Սեյրանին Չինաստանից տեղափոխել են Մոսկվա ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հոկտեմբերի 20 ՀՀ Նախագահը մասնակցել է Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի և ԱՄՆ գիտության ազգային հիմնադրամի աշխատաժողովին նվիրված գալա ընթրիքին Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը Երևանում կկայանա հոկտեմբերի 24- 25-ին «Ձեզ հետ միասին Հայաստանում որակական փոփոխություններ անելու հնարավորություն ունենք». վարչապետը՝ NSF-FAST-ի աշխատաժողովի մասնակիցներին ՀՀ-ԵՄ օրակարգում կարևոր է վիզայի ազատականացման երկխոսության մեկնարկը Ամերիկացի հայտնի հեռուստաաստղ Էնթոնի Բուրդենը CNN-ի իր հաղորդման շրջանակում ներկայացնելու է Հայաստանն ու Արցախը Ադրբեջանի ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցության նախկին առաջնորդն իր թեկնածությունը առաջադրելու է 2018-ի նախագահական ընտրություններում Լեհաստանի Սենատը բանաձեւ է ընդունել ի նշանավորումն Լեհաստանում հայերին տրված հատուկ արտոնության 650-ամյակի Ադրբեջանը պատրաստ չէ ընդունել ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկությունները. Ավստրալիայի խորհրդարանում պատգամավորը խոսել է Արցախի մասին Հակառակորդի կրակոցից զինծառայող է զոհվել Բակո Սահակյանը հանդիպել է Հայաստանի եվրոպական բարեկամներ կազմակերպության անդամների հետ Դատարանների բեռնվածությունը թեթևացնելու նպատակով Հայաստանում ներդրվում են էլեկտրոնային նոր հարթակներ Թուրքիան և Իրանը պատրաստվում են երկկողմ առևտուրն իրականացնել ազգային արժույթներով Իրանը կարագացնի բալիստիկ հրթիռների մշակումը Թուրքիան «ցանկացած պահի» կարող է փակել Իրաքյան Քրդստանի հետ սահմանը. Էրդողան «Հայաստան և Իրան. հողի հիշողություն» ցուցահանդեսը դրական արձագանքների է արժանացել Իրանում Արամ Ա-ն Սիսի կաթողիկոսարանի վերադարձի դատական գործով ՄԻԵԴ-ի մոտեցումն անարդար է համարում Թուրքիայում ձերբակալվել է հայտնի գործարար և հասարակական գործիչ Օսման Կավալան Ծանրորդ Դավիթ Հովհաննիսյանը դարձել է Եվրոպայի երիտասարդների առաջնության արծաթե մեդալակիր Մաշկի փոխպատվաստման համար հայաստանյան բժիշկները շուտով այլընտրանք կունենան ՀՀ Նախագահին Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահը զեկուցել է ոլորտի ներդրումային ծրագրերի մասին Կարեն Կարապետյանն ընդունել է ՌԴ դեսպանին Թուրքիան զինտեխնիկայի նոր խմբաքանակ է տեղակայել թուրք-սիրիական սահմանին ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ նախագահի մրցանակի շնորհումը ծառայում է իր հիմնական նպատակին FAST-ը առաջիկա 5 տարում 250 միլիոն դոլարի ներդրում է նախատեսում Հայաստանում
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan