Պուտինն ԱՄՆ նոր հակառուսական պատժամիջոցներն անվանել է «յուրահատուկ ցինիզմ»

Եթե ԱՄՆ-ն ընդունի հակառուսական նոր պատժամիջոցների օրինագիծը, դա կառաջացնի հատուկ ափսոսանք: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ռիա-նովոստի»-ն, այդ մասին Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստյոյի հետ համատեղ ասուլիսում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

Պուտինը Վաշինգտոնի կողմից նոր սահմանափակումների մշակումն անվանել է «յուրահատուկ ցինիզմով գործողություններ»: ՌԴ նախագահի խոսքով, Ռուսաստանի պատասխանը կախված կլինի օրինագծի վերջնական տարբերակից:

«Մենք, ինչպես գիտեք, մեզ դրսևորում ենք շատ զգույշ, համբերատար, բայց ինչ որ ժամանակ մենք ստիպված կլինենք պատասխանել: Անհնար է անվերջ հանդուրժել մեր երկրի նկատմամբ ինչ որ կոպտություն»,– ասել է ՌԴ նախագահը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում