Վենեսուելայի ընդդիմությունը հայտարարել է երկօրյա գործադուլին երկրի բնակիչների 90 տոկոսի մասնակցության մասին

Վենեսուելայի բնակչության շուրջ 90 տոկոսը միացել է երկօրյա գործադուլին, որը կազմակերպել էին Սահմանադրական ասամբլեայի գումարման հակառակորդները: Հուլիսի 27-ին կայացած մամուլի ասուլիսում այս պնդմամբ հանդես է եկել ընդդիմության կողմից վերահսկվող խորհրդարանի փոխխոսնակ Ֆրեդի Գեւարան: Միեւնույն ժամանակ Գեւարան նշել է, որ բողոքների երկու օրերը չեն անցել առանց զոհերի: Նրա տվյալներով՝ ցույցերի ընթացքում զոհվել է վեց մարդ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Վենեսուելական ընդդիմությունը եւ դրա կողմնակիցները հուլիսի 26-ին երկօրյա գործադուլ էին սկսել՝ Սահմանադրական ասամբլեայի ընտրությունները չեղյալ հայտարարելու պահանջով: Հանրապետության նախագահ Նիկոլաս Մադուրոն նույն օրը երեկոյան հատարարել էր, որ բողոքի ակցիան լայն պաշտպանություն չի գտել վենեսուելացի ժողովրդի շրջանում:

Առանց նախնական հանրաքվե անցկացնելու Սահմնադրական ասամբելա գումարելու՝ Մադուրոյի որոշումը երկրում սրել է իրարդրությունը, որն ապրիլիի ի վեր ցնցում են վերջին մի քանի տարիենրին ամենաընդգրկուն հակակառավարական ցույցերը: Դրա համար առիթ են ծառայել Գերագույն դատարանի որոշումները, որոնք ընդլայնում են պետության ղեկավարի լիազորությունները եւ սահմանափակում խորհրդարանի գործառույթները, ոը վերահսկում են նախագահի քաղաքական հակառակորդենրը: Մինչեւ այժմ բողոքների ընթացքում բռնության զոհ է դարձել ավելի քան 100 մարդ, տուժել է շուրջ մեկուկես հազարը, մի քանի հազարը հայտնվել է կալանքի տակ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում