Հայաստանում հուլիսի 29-ից օգոստոսի 2-ը կրկին սպասվում է բարձր ջերմային ֆոն

Հայաստանում հուլիսի 29-ից օգոստոսի 2-ը սպասվում է բարձր ջերմային ֆոն: Ինչպես տեղեկացրեցին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, Երևանում, Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում ցերեկը կանխատեսվում է մինչև 38…39 աստիճան տաքություն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Օդի միջին օրական ջերմաստիճանն այդ օրերին բարձր կլինի նորմայից 4-6 աստիճանով:

Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը կանխատեսվում է 6, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-15:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից:

Հանրապետության տարածքում` հուլիսի 29-ից օգոստոսի 2-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին` հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը հուլիսի 30-31-ը կնվազի 1-2, արևելյան շրջաններում՝ 2-3 աստիճանով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում