Պակիստանի վարչապետն իշխանությունից հեռացվել է կոռուպցիայի ատճառով

Պակիստանի Գերագույն դատարանը հուլիսի 28-ին որոշել է պաշտոնից արձակել երկրի վարչապետ Նավազ Շարիֆին՝ կառավարության ղեկավարի եւ նրա ընտանիքի նկատմամբ կոռուպցիայի կասկածանքների հետաքննության արդյունքներով, հաղորդել է Dawn թերթը:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, դատարանը հետաքննությունը նախաձեռնել էր 2016 թվականի ապրիլին Պակիստանի իրավաբանական ֆիրմարներից մեկի փաստաթղթերի հրապարկման առանչությամբ: Դրանցից հետեւում էր, որ Նավազ Շարիֆի երկու որդիները եւ դուստրն առնվազեն երեք օֆշորային ընկերություններ ունեն, որոնք գրանցված են բրիտանական Վիրգինյան կղզիներում:

Կառավարության ղեկավարի հեռացման որոշումն ընդունվել է միաձայն: Դատարանը որոշել է քրեական հետապնդում սկսել նախկին վարչապետ եւ նրա ընտանիքի նկատմամբ:

Ապրիլին Գերագույն դատարանի հինգ դատավորներից բաղկացած հանձնաժողովը որոշել է ստեղծել միացյալ քննչական հանձնախումբ այս գործի հետաքննության համար: Անցյալ շաբաթ հանձնաժողովը քննել է տասըհատորանոց զեկույցը եւ ձեռնամուխ եղել վերջնական վճռի կայացմանը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում