Հայաստանում օդերևութաբանները օգոստոսի համար կրկին շոգ եղանակ են կանխատեսում

Հայաստանում օդերևութաբանները օգոստոսի համար կրկին շոգ եղանակ են կանխատեսում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը՝ նշելով, որ օդի ամսական միջին ջերմաստիճանը կլինի նորմայից բարձր, ամսվա ընթացքում հաճախակի կլինեն հարավից ներթափանցող ջերմային ալիքները, ինչի հետևանքով այս օրերին առկա բարձր ջերմաստիճանները պարբերաբար կկրկնվեն:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը ներկայացնում է օգոստոս ամսվա եղանակի կանխատեսումը և կլիմայական բնութագիրը:

Արարատի և Արմավիրի մարզեր, Արագածոտնի նախալեռներ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է 26…27 աստիճան, որը 1 աստիճանով բարձր է ամսական միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում՝ ցերեկը մինչև 39…40 աստիճան, ամսվա երկրորդ կեսին` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչև 15…17 աստիճան (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը` 12…13 աստիճան, միջին բացարձակ առավելագույնը` 37…39 աստիճան): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմային մոտ (նորման` 8…11 մմ):

Շիրակի, Կոտայքի և Գեղարքունիքի մարզեր, Արագածոտնի մարզի լեռնային շրջաններ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է 16…18 աստիճան, որը 1 աստիճանով բարձր է ամսական միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում՝ ցերեկը մինչև 29…34 աստիճան, ամսվա երկրորդ կեսին` օդի ջերմաստիճանի նվազում՝ գիշերը մինչև 5…8 աստիճան (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը` 3…7 աստիճան, միջին բացարձակ առավելագույնը` 25…32 աստիճան): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմային մոտ (նորման` 30…46 մմ):

Լոռու մարզ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է 16…19 աստիճան, որը 1 աստիճանով բարձր է ամսական միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում՝ ցերեկը` մինչև 30…34 աստիճան, ամսվա երկրորդ կեսին՝ օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչև 5…9 աստիճան (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը` 3…7 աստիճան, միջին բացարձակ առավելագույնը` 27…30 աստիճան): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմային մոտ (նորման` 40…60 մմ):

Տավուշի մարզ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է 19…22 աստիճան, որը 1 աստիճանով բարձր է ամսական միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը` մինչև 35…39 աստիճան, ամսվա երկրորդ կեսին` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչև 6…11 աստիճան (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը` 8…12 աստիճան, միջին բացարձակ առավելագույնը` 30…32 աստիճան): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմային մոտ (նորման` 30…55 մմ):

Վայոց ձորի մարզ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է նախալեռնային շրջաններում՝ 26…27 աստիճան, լեռնային շրջաններում` 18…20 աստիճան, որը 1 աստիճանով բարձր է ամսական միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում՝ ցերեկը նախալեռնային շրջաններում մինչև 38…39 աստիճան, լեռնային շրջաններում` 28…33 աստիճան, ամսվա երկրորդ կեսին օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը նախալեռնային շրջաններում մինչև 12…15 աստիճան, լեռնային շրջաններում` 5…10 աստիճան (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը նախալեռնային շրջաններում` 12…13 աստիճան, լեռնային շրջաններում` 5…6 աստիճան, միջին բացարձակ առավելագույնը նախալեռնային շրջաններում՝ 35…38 աստիճան, լեռնային շրջաններում` 27…28 աստիճան): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմային մոտ (նորման` նախալեռնային շրջաններում՝ 9…20 մմ, լեռնային շրջաններում՝ 26…30 մմ):

Սյունիքի մարզ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը հովտային շրջաններում սպասվում է 25…26 աստիճան, նախալեռնային շրջաններում` 17…19 աստիճան, որը 1 աստիճանով բարձր է ամսական միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում՝ ցերեկը հովտային շրջաններում մինչև 39…40 աստիճան, նախալեռնային շրջաններում` 29…33 աստիճան, ամսվա երկրորդ կեսին օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը հովտային շրջաններում մինչև 13…15 աստիճան, նախալեռնային շրջաններում` 5…10 աստիճան (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը հովտային շրջաններում` 11…15 աստիճան, նախալեռնային շրջաններում` 5…8 աստիճան, միջին բացարձակ առավելագույնը հովտային շրջաններում՝ 35…37 աստիճան, նախալեռնային շրջաններում` 29…31 աստիճան): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմային մոտ (նորման` հովտային շրջաններում՝ 8…30 մմ, նախալեռնային շրջաններում՝ 15…40 մմ):

Երևան

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է 26…27 աստիճան է, որը 1 աստիճանով բարձր է ամսական միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում՝ ցերեկը մինչև 39…40 աստիճան, ամսվա երկրորդ կեսին` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչև 13…15 աստիճան (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը` 130C, միջին բացարձակ առավելագույնը` 37 աստիճան): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմային մոտ (նորման` 8…10 մմ):

Ամենաշոգ օգոստոսներ դիտվել են 1949, 1962, 1980, 1989, 2000, 2011, 2015 թթ., երբ օդի ամսական միջին ջերմաստիճանը բարձր է եղել նորմայից 2-3 աստիճանով: Ամենահով օգոստոսներ դիտվել են 1946, 1967, 1969, 1995, 2009 թթ., երբ ամսական միջին ջերմաստիճանը ցածր է եղել նորմայից 2-3 աստիճանով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում