ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Պետերբուրգում ահաբեկչական ակտեր պատրաստող 7 կասկածյալ է ձերբակալել

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Սանկտ Պետերբուրգում ահաբեկչական ակտեր նախապատրաստելու համար Կենտրոնական Ասիայից ներգաղթած 7 անձ է ձերբակալել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Հուլիսի 28-ին կենտրոնասիական տարածաշրջանից ներգաղթած՝ 7 անձից բաղկացած խումբ է ձերբակալվել: Նրանք կասկածվում են Սանկտ Պետերբուրգում ահաբեկչական ակտեր նախապատրաստելու մեջ», – ասվում է Անվտանգության դաշնային ծառայության հայտարարության մեջ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում