Թուրքիայի քրդամետ կուսակցության պատգամավորին սպառնում է մինչև 23 տարվա ազատազրկում

Դիարբեքիրի հանրապետական դատախազությունը կազմել է քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավոր Էրթուղրուլ Քյուրքչյուի դեմ մեղադրականը՝ նրա համար 9.5-ից մինչև 23 տարվա ազատազրկում պահանջելով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական Diken-ը:

Պատգամավորը մեղադրվում է «զինված ահաբեկչական խմբի անդամ լինելու», «ահաբեկչական խմբավորման քարոզչություն անելու», «Ժողովրդին ատելության և թշնամության դրդելու կամ ծաղրելու» մեջ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում