Կատարը կոչ է արել ՄԱԿ-ին աջակցել Պարսից ծոցի ճգնաժամի կարգավորմանը

Կատարի ԱԳՆ ղեկավար Մուհամմադ բեն Աբդուռռահման Ալ Թանին ՄԱԿ-ին կոչ է արել աջակցել՝ կարգավորելու Պարսից ծոցի ճգնաժամը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում կատարելով Ալ-Ջազիրա հեռուստաալիքին:

Նախարարի կարծիքով՝ Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն, Բահրեյնը և Եգիպտոսը համառություն են ցուցաբերում, և ճգնաժամի կարգավորմանն ուղղված քայլեր չեն իրականացնում:

«Անվտանգության խորհուրդը, Գլխավոր ասամբլեան և ՄԱԿ-ի բոլոր մեխանիզմները կոնֆլիկտի կարգավորման մեջ պետք է դեր խաղան», – հայտարարել է նախարարը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում