Պակիստանի վարչապետը պաշտոնաթողություն Է խնդրել իր հեռացման մասին դատարանի վճռից հետո

Պակիստանի վարչապետ Նավազ Շարիֆը պաշտոնաթողություն Է խնդրել այն բանից հետո, երբ հուլիսի 28-ին Գերագույն դատարանը նրան հեռացրել Է պաշտոնից կոռուպցիայի կասկածանքի առնչությամբ:

Այս մասին հաղորդել Է DPA գործակալությունը՝ վկայակոչելով կառավարության ղեկավարի դիվանատունը:

Շարիֆը նշել Է, որ «լուրջ դժգոհություններ» ունի դատավորների վճի նկատմամբ եւ կօգտագործի «բոլոր հնարավորությունները, որոնք նախատեսված են երկրի Սահմանադրությամբ եւ իրավական նորմաներով», որպեսզի վիճարկի վճիռը, հաղորդել Է:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում