AM | RU
USD
EUR
RUB

Չնայած գրասենյակի փակմանը, ՀՀ իշխանությունները մտադիր են բարձր մակարդակի վրա պահպանել ՀՀ-ԵԱՀԿ համագործակցությունը. ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ

Այսօր մենք հավաքվել ենք այս դահլիճում՝ մեր գնահատանքի խոսքը հղելու ԵԱՀԿ Երևանի գրասենյակի երկարամյա գործունեության կապակցությամբ:

Այս մասին ասել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը՝ ԵԱՀԿ Երևանի գրասենյակին նվիրված ընդունելությանը նվիրված իր ելույթում ։

Ելույթը մեջբերում ենք ամբողջությամբ.

«Հայաստանի իշխանությունները ցանկություն և քաղաքական կամք դրսևորեցին պահպանելու ԵԱՀԿ հետ համագործակցության այս կարևոր գործիքը: Սակայն, չնայած հայկական կողմի, ԵԱՀԿ գերմանական և ավստրիական նախագահությունների և մասնակից պետությունների ու ԵԱՀԿ Քարտուղարության գործադրած ջանքերին և ցուցաբերած աջակցությանը, ցավոք, հնարավոր չեղավ երկարաձգել գրասենյակի մանդատը ԵԱՀԿ մեկ մասնակից պետության՝ Ադրբեջանի կողմից կոնսենսուսի սկզբունքի չարաշահման պատճառով: Ադրբեջանը Բաքում ԵԱՀԿ գրասենյակը փակելուց հետո վարում է Հարավային Կովկասում ԵԱՀԿ դաշտային ներկայության վերացման հստակ ու հետևողական քաղաքականություն:
Այդուհանդերձ, այսօր ես կցանկանայի կենտրոնանալ Երևանի գրասենյակի ավելի քան մեկուկես տասնամյակ տևած գործունեության վրա: Գրասենյակն իր հիմնադրման օրվանից հանդիսացել է կարևոր գործընկեր Հայաստանի կառավարության համար ռազմաքաղաքական, տնտեսական-բնապահպանական և մարդկային հարթություններում մեր երկրի հանձնառությունների իրականացման գործում: Հայաստանի իշխանությունները ստեղծել են բոլոր պայմանները գրասենյակի նախանշած ծրագրերի իրականացման համար:

Գրասենյակի կողմից իրականացված ծրագրերը, որոնք հիմնված էին ընդունող երկրի կարիքների ու առաջնայնությունների վրա, մեծ նպաստ են ունեցել Հայաստանի պետական ինստիտուտների կարողությունների ամրապնդման, անվտանգության ոլորտի, տնտեսական, դատաիրավական բարեփոխումների առաջմղման, զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության, բնապահպանական խնդիրների հասցեագրման, ժողովրդավարության, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների ամրապնդման ու բազմաթիվ այլ ոլորտներում:

Հայաստանի իշխանությունների և Երևանի գրասենյակի միջև համագործակցության բարձր մակարդակը և իրականացված ծրագրերի արդյունավետությունը մշտապես դրվատանքի խոսքերի են արժանացել ԵԱՀԿ մասնակից պետությունների կողմից ու հանդիսացել այլ երկրների համար լավագույն փորձառության օրինակներ:
Ծրագրերի հաջող իրականացման գործում մեծ էր ոչ միայն Հայաստանի պետական իշխանության մարմինների, այլև գրասենյակի այլ գործընկերների՝ ԶԼՄ-ների, քաղաքացիական հասարակության, ակադեմիական շրջանակների ավանդը:
Հայաստանի իշխանությունները բարձր են գնահատում Երևանի գրասենյակի ներկա և նախկին ղեկավարների ու իրենց փորձառու և բարձր մասնագիտական որակներ ունեցող անձնակազմի կատարած աշխատանքը և նվիրվածությունը:

Ընդհանրապես, Երևանի գրասենյակն իրենից մարմնավորում էր ԵԱՀԿ այն մոդելը, որը Հայաստանը ցանկանում է տեսնել: ԵԱՀԿ գրասենյակը Հայաստանում ձևավորում էր համագործակցության հարթակ և այդ հարթակում ներգրավում էր Երևանում գործող միջազգային կազմակերպությունների գրասենյակներին և հավատարմագրված դեսպանություններին: Երևանի գրասենյակում կողք կողքի աշխատում էին ԵԱՀԿ տարբեր մասնակից երկրներից գործուղղված բարձրաստիճան մասնագետներ, որոնք իրենց համատեղ աշխատանքով ամեն օր հաղթահարում էին ԵԱՀԿ տարածաշրջանում առկա բաժանարար գծերը և ցույց տալիս, որ Վանկուվերից մինչև Վլադիվոստոկ միասնական անվտանգության համայնքի տեսլականը կարող է լինել ոչ միայն խոսք այլև գործ: Կուզենայի երախտիքի իմ խոսքերն ասել ինչպես ԵԱՀԿ գրասենյակի օտարերկրյա գործուղղված մասնագետներին, այնպես էլ նրանց գործուղղող երկրներին, մասնավորապես ՌԴ-ին, ԱՄՆ-ին, Գերմանիային, Ավստրիային և Չեխիային: Լիահույս եմ, որ Հայաստանից ձեզ հետ տանելու եք նոր փորձառություն, գիտելիքներ, բայց ամենակարևորը՝ գիտակցում, որ ձեր կյանքի ինչ որ փուլում դուք օգտակար եք եղել Հայաստանին և նրա ժողովրդին ու ձեր իսկ աշխատանքով դարձել եք նրա մի մասը:

Կցանկանայի առանձնահատուկ շնորհակալություն հայտնել գրասենյակի տեղական կամ ավելի ճիշտ ազգային աշխատակիցներին: Ձեր ավանդը գրասենյակի հաջող գործունեության մեջ էական է, քանի որ դուք եք ապահովել գրասենյակի և նրա ծրագրերի ինստիտուցիոնալ հիշողությունը և շարունակականությունը: Լիահույս եմ, որ ձեզնից շատերն ապագայում նույնպես ներգրավված կլինեն ԵԱՀԿ և ՀՀ համագործակցության ծրագրերում:

Վերջապես, թույլ տվեք գնահատանքի խոսքեր ասել ԵԱՀԿ քարտուղարությանը, որն այսօր այս միջոցառմանը ներկայացված է բարձր մակարդակով ի դեմս՝ Հակամարտությունների կանխարգելման կենտրոնի տնօրեն Մարսել Պեշկոյի: Ես նրանից շնորհակալություն եմ հայտնում ինչպես կատարված այնպես էլ կատարվելիք աշխատանքի համար:

Չնայած գրասենյակի փակմանը, Հայաստանի իշխանությունները մտադիր են բարձր մակարդակի վրա պահպանել Հայաստան-ԵԱՀԿ համագործակցությունը: Մենք հավատարիմ ենք ԵԱՀԿ շրջանակներում ստանձնած հանձնառություններին և պատրաստակամ ենք շարունակել գրասենյակի ծրագրերի իրականացումը, հանուն մեր երկրի հետագա զարգացման:

Լրահոս
ՀՀ և Հունաստանի ԱԳ նախարարներն ստորագրել են խորհրդատվությունների մեխանիզմի ստեղծման մասին փոխըմբռնման հուշագիր Նոր կառուցվելիք «ԶԱՌ» ռազմական կենտրոնում ծրագրվում է հաջորդ տարի անցկացնել զորավարժություններ ՀՀ առողջապահության նախարարությունը պարզաբանել է նախարարի ներկայացրած հարցումների տվյալները Երեք կուբացիներ առանձնապես խոշոր գումար են հափշտակել համերկրացիներից ՀՀ- ով ԱՄՆ մեկնումը կազմակերպելու պատրվակով Իրանը ԼՂ հակամարտության կողմերին կոչ է անում շարունակել խաղաղ կարգավորման շուրջ բանակցությունները Հայկազյան հայագիտական հանդեսը տոնում է 37-րդ ծնունդը Փորձաքննված բրինձը պոլիմերային ծագում չունի. բրնձի շուկայում իրականացված միջոցառումներն ավարտական փուլում են Հայ-թուրքական արձանագրությունների մասին Նալբանդյանի հայտարարությունը լայն արձագանք է գտել թուրքական ԶԼՄ-ներում ՀՀ ԱԳ նախարարն ամփոփել է Հունաստանի իր գործընկերոջ հետ հանդիպման արդյունքները ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը հանդիպել է Լիտվայի Սեյմասի խոսնակի հետ Չինական ընկերությունը հետաքրքրված է ճանապարհաշինական ծրագրերով Լևոն Արոնյանը մեծ հնարավորություններ ունի հաղթելու հավակնորդների մրցաշարում Ռազմատեխնիկական համագործակցությունը Հայաստանի և եվրոպական գործընկերների հարաբերությունների օրակարգում է Բնապահպանության փոխնախարարը հանդիպել է Լեհաստանի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարին Հայաստանում գազի սպառման ծավալները 2017-ի 11 ամիսներին աճել են ՆԱՏՕ-ն գոհ է Հայաստանի հետ հարաբերությունների մակարդակից. Ռոզարիա Պուգլիսի ՀՀ վարչապետը Հայկազյան համալսարանի ռեկտորի հետ քննարկել է Հայաստան- Սփյուռք կապերի ամրապնդմանն առնչվող հարցեր Վիեննայում Ադրբեջանը հրաժարվեց միանալ համանախագահող երկրների հայտարարությանը. ՀՀ ԱԳ նախարար Էներգետիկայի ոլորտի բարեփոխումներով հնարավոր կլինի օգոստոսին կուտակել էներգիա, դեկտեմբերին` սպառել Այս օրերին երկնքում Գեմինիդների ասուպային հոսք կդիտվի ՀՀ արտգործնախարարը հանդիպել է Հունաստանի հայ համայնքային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ Ռուսաստանը նախատեսել է ներդրումներ իրականացնել Մեղրիի ազատ տնտեսական գոտում Մամուլի հարցերով ԵԱՀԿ ներկայացուցիչը հորդորել է Թուրքիային ազատել բանտարկված լրագրողներին Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Հունաստանի նախագահի հետ Հայաստանում եւ Արցախում կառուցում են ժողովրդավարություն, իսկ Ադրբեջանում ծաղկում է ավտորիտարիզմը. Շարմազանովը` Լիտվայի խորհրդարանի փոխխոսնակին Խորհրդարանը վավերացրեց Ասիական զարգացման բանկից 40 միլիոն դոլարի բյուջետային աջակցություն ստանալու համաձայնագիրը Էրդողանն իսլամական աշխարհին կոչ է արել Երուսաղեմը ճանաչել Պաղեստինի մայրաքաղաք Եթե դուք չխառնեք, մեր հարաբերությունները, շատ լավ կլինեն Սեյրան Սարոյանի համար Հայկազ Բաղմանյանի պաշտոնանկությունն անակնկալ չի եղել Ադրբեջանական բանակը կմասնակցի երկրի ներսում ցույցերի ցրմանը Հայաստան կայցելելի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոուզ Գոթեմյոլլերը Հայկական ապրանքը առանձնահատուկ տեղ է զբաղեցնում ռուսական շուկայում. Բաբկո Արցախի խորհրդարանը կգումարի հերթական լիագումար նիստը Հայաստանից Ռուսաստան արտահանումը աճել է 239 տոկոսով ՀԾԿՀ-ն համաձայնություն տվեց «Գազպրոմ Արմենիա»-ի 2018-2020 ներդրումային ծրագրին ԱԺ-ն ընդունեց ծրագրային բյուջետավորման համակարգի ներդրման նախագծերի փաթեթը ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց Հարկային օրենսգրքում փոփոխությունների նախագիծը Արցախի ԱԳՆ ղեկավարը հանդիպել է Ամերիկայի հայկական համագումարի պատվիրակությանը Ավստրալիայի Կանաչների կուսակցությունը պաշտոնապես ճանաչել է Արցախի Հանրապետությունը ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց ընտանիքում բռնության դեմ պայքարի և դրա կանխարգելման մասին օրինագիծը
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan