«Փաստ». Հյուպատոսը 48 հազար դոլար փոխառություններ է հայտարարագրել

Բաթումիում ՀՀ գլխավոր հյուպատոս Եղիշե Սարգսյանը ավելի քան 48 հազար ամերիկյան դոլար փոխառություններ ունի, ինչի մասին «Փաստ»-ը տեղեկացել է նրա՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացված 2016թ. տարեկան հայտարարագրից: Մասնավորապես՝ Սարգսյանը հայտարարագրել է 44 հազար ԱՄՆ դոլար և 2 միլիոն 37 հազար դրամ փոխառություններ: Ընդ որում տարեսկզբին նա ավելի շատ գումար է որպես փոխառություններ հանձնել, սակայն 14 հազար ԱՄՆ դոլարը վերադարձվել է իրեն հարկային տարում:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում