Աֆղանստանում ավիահարվածի արդյունքում ԻՊ առնվազն 8 զինյալ է ոչնչացվել

Աֆղանստանի արևելքում գտնվող Նանգարհար նահանգում տեղակայված «Իսլամական պետության» ահաբեկիչների դիրքերի ուղղությամբ հասցված ավիահարվածի արդյունքում ահաբեկչական կազմակերպության առնվազն 8 զինյալ է ոչնչացվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՏԱՍՍ»-ը:

Տվյալների համաձայն՝ ավիահարվածի թիրախն այդ նահանգում ԻՊ զինյալների գլխավոր թաքստոցն է եղել: Օդուժի գործողությունների արդյունքում ահաբեկիչների դիրքերն ամբողջությամբ ոչնչացվել են:

Հետևեք մեզ նաև Telegram-ում