Թուրքական Քեմերի հյուրանոցներից մեկում հրդեհ է բռնվկվել. 400 մարդ տարհանվել է

Թուրքիայի զբոսաշրջային Քեմեր քաղաքում տեղակայված 5-աստղանի հյուրանոցներից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել: Հյուրանոցից տարհանվել է 400 մարդ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական HaberTurk-ը:

Կրակը բռնկվել է հյուրանոցի խոհանոցում՝ դեռևս անհայտ պատճառներով:

Հրդեհի ծխի հետևանքով չորս ռուս և տասը թուրք հանգստացող հոսպիտալացվել են: Հաղորդվում է, որ նրանց կյանքին վտանգ չի սպառնում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում