Պետդեպը ԿԺԴՀ շուրջ իրավիճակի պատասխանատվությունը Ռուսաստանի և Չինաստանի վրա է դրել

ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը Հյուսիսային Կորեայի կողմից «աճող վտանգի» համար պատասխանատու է անվանել Ռուսաստանին և Չինաստանին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Լինելով հյուսիսկորեական միջուկային զենքի և բալիստիկ հրթիռների զարգացման նախագծի հիմնական տնտեսական մեղսակիցները՝ տարածաշրջանային և համաշխարհային կայունության վտանգի աճի համար բացառիկ և առանձնահատուկ պատասխանատվությունը կրում են Չինաստանը և Ռուսաստանը»,- հայտարարել է Թիլերսոնը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում