Ուկրաինական ինքնաթիռն Աֆրիկայում կործանվել է
29/07/2017 17:20
Նմանատիպ
Ուկրաինական CAVOK Air ավիաընկերության Ан-74 բեռնատար ինքնաթիռը Աֆրիկայի Սան-Տոմա կղզիներ թռչելու ժամանակ կործանվել է: Այս մասին տեղեկացրել է Ուկրաինայի ենթակառուցվածքների փոխնախարար Յուրի Լավրենյուկը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Gazeta.ru-ն:
«Նախնական տվյալներով՝ կործանման պատճառը թռիչքից հետո ինքնաթիռի աջ շարժիչին թռչունների երամի բախումն է»,- հայտնել է նա:
Ինքնաթիռի անձնակազմի անդամները չեն մահացել, սակայն ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում