Միջազգային կազմակերպությունները պարտավոր են արձագանքել գյուղերի վրա կրակելու Ադրբեջանի հանցագործ գործելաոճին. Շարմազանով

Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի վրա կրակոցներ արձակելը խստիվ դատապարտելի է և ի ցույց է դնում Ադրբեջանի բարբարոսական էությունը։ Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից ՀՀ սահմանամերձ Տավուշի մարզի գյուղերի գնդակոծմանը:

«Անթույլատրելի է ադրբեջանցիների տմարդի վարքագիծը. կրակահերթեր արձակելով՝ թույլ չտալ գյուղացիներին հավաքել իրենց բերքը։ Միջազգային կազմակերպությունները պարտավոր են արձագանքել այս հանցագործ գործելաոճին։ Սա ոչ այլ ինչ է, քան բարբարոսություն»,-ընդգծեց Շարմազանովը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում