Աֆղանստանի մայրաքաղաքում մահապարտն Իրաքի դեսպանատան մոտ պայթեցրել է իրեն

Աֆղանստանի մայրաքաղաքում մահապարտը պայթեցրել է իրեն Իրաքի դեսպանատան մոտ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում կատարելով Khaama Press գործակալությանը:

Դեպքի վայրում լսվել են կրակոցների ձայներ: Տուժածների մասին դեռևս տեղեկություններ չեն փոխանցվում:

1TV հեռուստաալիքի աղբյուրի տվյալների համաձայն՝ պայթյունի թիրախն Իրաքի դեսպանատունն է եղել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում