Ստամբուլում անվտանգության վարչության պետին գտել են ինքնասպան եղած

Ստամբուլում իր աշխատասենյակում սպանված են գտել ազգային անվտանգության մարզային վարչության պետ Հաքան Չալըշքանին:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Հաբերլեր»-ը:

Դատախազությունը դեպքի վայրում հետաքննություն է իրականացնում, նախնական վարկածի համաձայն Հաքան Չալըշքանը ինքնասպանություն է գործել:

Հաքան Չալըշքանը այդ պաշտոնում նշանակվել էր 2016 թ. դեկտեմբերին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում