ԱՄՆ-ի փոխնախագահը Ռուսաստանը ՆԱՏՕ-ի համար սպառնալիք է անվանել

ԱՄՆ-ի փոխնախագահ Մայքլ Փենսն, ով երկօրյա այցով Էստոնիայում է, հայտարարել է, որ Ռուսաստանը ՆԱՏՕ-ի երկրների համար վտանգ է ներկայացնում, և ԱՄՆ-ն ամեն ինչ կանի, որպեսզի կանխի այդ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Ռուսաստանը ՆԱՏՕ-ի երկրների համար վտանգ է ներկայացնում, և ԱՄՆ-ն ամեն ինչ կանի, որպեսզի կանխի այդ», – Էստոնիայի, Լատվիայի և Լիտվայի նախագահների հետ համատեղ մամուլի ասուլիսում ասել է Փենսը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում