Ջոն Քելին ստանձնել է Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարի պաշտոնը

ԱՄՆ ներքին անվտանգության նախկին նախարար, գեներալ Ջոն Քելին պաշտոնապես ստանձնել է Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարի պաշտոնը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, նշանակման կապակցությամբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հույս է հայտնել, որ Քելին «անկասկած հրաշալի աշխատանք է անելու»:

Քելին այս պաշտոնում փոխարինելու է Ռայնս Պրիբուսին, ով պաշտոնը զբաղեցնում էր Թրամփի նախագահ դառնալուց ի վեր: Թրամփը նաև հույս է հայտնել, որ Քելին իր ներդրումը կունենա երկրի զարգացման գործում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում