Ամբողջությամբ այրվել է Մեծ Սարիարի գյուղապետարանը

Շիրակի մարզի Մեծ Սարիար գյուղում գիշերն այրվել է գյուղապետարանի փայտե շենքը (մոտ 150 քմ)՝ գույքով: Ինչպես տեղեկացրին արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհի մասին ահազանգը ստացվել է օգոստոսի 1-ին,՝ժամը 00:29-ին: Այն մեկուսացվել է ժամը 01:58-ին, մարվել՝ 06:24-ին:

Ստացված տեղեկությունը փոխանցվել է մարզպետարանի ՏԻՄ և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետին և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում տարածքային կառավարման և զարգացման նախարարության ներկայացուցչին:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում