Բագրատաշենի անցակետից ԻԻՀ Ինտերպոլի կողմից հետախուզվող իրանցի է բերման ենթարկվել

Բագրատաշենի սահմանային անցակետում հուլիսի 31-ին՝ ժամը 17.15-ին, հայտնաբերվել և ոստիկանության Նոյեմբերյանի բաժին բերման է ենթարկվել ԻԻՀ քաղաքացի, 1983 թ. ծնված Ռեզա Ռ.-ն: Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, նա 2017 թ. փետրվարի 20-ից ԻԻՀ Ինտերպոլի կողմից հետախուզվում էր խարդախություն, շորթում և յուրացում կատարելու մեղադրանքներով: Խափանման միջոցը՝ կալանք:

Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում