Թուրքիայում որոշել են քանդել Սևան Նիշանյանի Իզմիրի Շիրինջե գյուղում գտնվող տունը

Իզմիրի նահանգի Շիրինջե զբոսաշրջային գյուղում քանդելու ենթակա շինությունների ցանկում ներառված են պոլսահայ մտավորական, լեզվաբան Սևան Նիշանյանին պատկանող տունը, ինչպես նաև նրա և մտավորական Ալի Նեսինի կողմից համատեղ կառուցված Նեսին հիմնադրամին պատկանող 2 երկու շինություն` Մաթեմաթիք Քյոյը և Թիյաթրո Մեդրեսեսին:

Գյուղում «զարգացման պլանին» հակասելու հիմնավորմամբ անօրինական ճանաչված 95 փոքր հյուրանոցներից, հանգստյան տներից և տներից 22-ի վերաբերյալ քանդելու որոշում է կայացվել: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական t24.com.tr-ն:

Ալի Նեսինը Դուվար թերթին տված հարցազրույցում նշել է, որ Մաթեմաթիք Քյոյի քանդման վերաբերյալ իրենք ոչ մի ծանուցում չեն ստացել:

Քանդման աշխատանքները մեկնարկել են օգոստոսի 1-ին ժամը 09:00-ին, սկզբում քանդվելու է 3 շինություն:

Շիրինջեյում, որը ճանաչվել է 3-րդ աստիճանի պահպանվող տարածք նորացված կամ կառուցված շինությունների վերաբերյալ քանդման որոշումը կայացվել էր դեռևս 2011 թվականին, սակայն տարբեր պատճառներով հետաձգվել էր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում