Թուրքիայում մեկնարկել է 2016-ի հեղաշրջման փորձի հետ կապված կարևոր դատավարություններից մեկը

Անկարայում օգոստոսի 1-ին մեկնարկել է 2016-ի հուլիսի 15-16-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձի ժամանակ «Աքընջը» ավիաբազայի գրավման գործով դատավարությունը:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Հաբերլեր»-ը:

«Աքընջը» ավիաբազայի գրավման գործով մեղադրանք է առաջադրվել 486 անձի:

Ռազմական հեղաշրջման փորձի ժամանակ «Աքընջը» ավիաբազայից խռովարարները հանել էին կործանիչներ և ուղղաթիռներ, որոնցով ռմբակոծել էին Թուրքիայի խորհրդարանի և մի շարք այլ շենքեր:

Հեղաշրջման փորձի կազմակերպման գործով պաշտոնական Անկարան գլխավոր մեղավոր է համարում իսլամական «Հիզմեթ հարեքեթի» շարժման առաջնորդ Ֆեթուլլահ Գյուլենին, ով ներկայումս բնակվում է ԱՄՆ-ում:

Թուրքիայի դատախազությունը Գյուլենի և 44 այլ մեղադրյալների նկատմամբ պահանջում է կիրառել ցմահ ազատազրկման պատիժ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում