Թուրքիայի Դիարբեքիրի նահանգում տեղի ունեցած պայթյունից երկու թուրք զինվոր է սպանվել

Դիարբեքիրի նահանգի Լիջե շրջանում, Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) զինյալները կրկին պայթյուն են իրականացրել:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական Diken պարբերականը:

Պայթյունի հետևանքով 2 թուրք զինվորականներ են սպանվել:

PKK զինյալները նախապես ինքնաշեն պայթուցիկները տեղադրել են ավտոճանապարհին և շրջանում հետախուզական գործողություններ իրականացնող զինվորականների անցնելու պահին պայթեցրել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում