Թուրքիայի քրդամետ կուսակցության կազմակերպած «Խղճի և արդարության կարգ»-ը շարունակվելու է Ստամբուլում

Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (HDP) կողմից կազմակերպված «Խղճի և արդարության կարգ» ակցիան, որն սկսվել էր Դիարբեքիրի Էքին Ջերեն այքում շարունակվում է Ստամբուլում:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական Diken պարբերականը:

Ակցիայի մասնակիցները պահանջում են ազատ արձակել HDP-ի ձերբակալված համանախագահներ Սելահաթթին Դեմիրթաշին, Ֆիգեն Յուքսեքդաղին և մյուս պատգամավորներին:

Ստամբուլում ակցիայի վայր է ընտրված Ստամբուլի Քադըկյոյ թաղամասում գտնվող Յողրութչու այգին:

Այգին շրջապատվել է ոստիկանության կողմից, այգու հարևանությամբ գտնվող ճանապարհի երթևեկությունը կանգնեցվել:

Ոստիկանությունը սկզբում փորձել է խոչընդոտել HDP պատգամավորների մասնակցությամբ դեպի Յողրութչու կատարվող երթը, սակայն որոշ ժամանակ անց ոստիկանները թույլ են տվել մտնել այգի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում