Ոստիկանությունը որոնում է Շամիրամում սպանությունների մեջ կասկածվող Թելման Քալաշյանին

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ միջոցառումներով պարզվել է այսօր Շամիրամ գյուղում կատարված հանցագործության մեջ կասկածվողի ինքնությունը:

Ինչպես տեղեկացրին ոստիկանության լրատվական ծառայությունից, կասկածվողն Արամվիրի մարզի Մյասնիկյան գյուղի բնակիչ, 1967 թվականին ծնված Թելման Քալաշյանն է:

Իրականացվում են միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ:

Նշանակվել են մի շարք փորձաքննություններ:

Կատարվում է նախաքննություն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում