«Ուզում ենք, որ Տավուշի անունը կապված չլինի միայն սահմանային իրադարձություններին»

Հաղարծնի վանքում յոթօրյա կարևոր շրջան կմեկնարկի,- երեկ լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց Հայ Առաքելական Եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը՝ նշելով, որ Օգոստոսի 7-13-ը Տավուշի մարզում կանցկացվի Հաղարծնի հոգևոր-մշակութային շաբաթ փառատոնը։

Նրա խոսքով՝ փառատոնի նպատակն է ներկայացնել Հաղարծնի վանքի հարուստ հոգևոր ժառանգությունն ու առանձնահատուկ դերը հայ մշակույթի զարգացման մեջ։

«Բացի դրանից՝ նպատակ ունենք նաև Տավուշ աշխարհի կրթակական ու մշակութային կյանքի զարագացումն ապահովել։ Ուզում ենք, որ Տավուշի անունը կապված չլինի միայն սահմանային իրադարձությունների ու դիպվածների հետ։ Այս միջոցառման կազմակերիպիչները թեմի երիտասարդներն են, որոնք էլ ցույց են տալու Հաղարծնի ու Տավուշի պատմամաշակութաjին ժառանգությունը, ավադույթները»,- ասաց Սրբազանը։

Նշենք, որ միջոցառումն առաջին անգամ անցկացվել է նախորդ տարի, սակայն ինչպես նշեց Տավուշի թեմի առաջնորդը, ծավալներն այդքան մեծ չեն եղել, որքան այս տարի։

«Այս տարի հարյուր կամավոր ունենք, որոնք այս յոթ օրվա ընթացքում ապրելու, գործելու են վանքի տարածքում: Հայտերն ավելի շատ էին, պարզապես սահմանափակումներ կային, հակառակ դեպքում կարող էին երկու հարյուր և ավելի կամավոր լինել։ Կամավորները խորը ընբռնում ունեն իրենց անելիքների ու խորությամբ հոգևոր մշակութային կյանքը ճանաչելի դարձնելու հետ կապված»,– մանրամասնեց նա։

Հարցին, թե ինչ սկզբունքով են ընտրվել կամավորները, հանդիպմանը ներկա միջոցառման կազմակերպիչներից Անի Մարգարյանը պատասխանեց, որ լրացված հայտերի հիմնա վրա է կատարվել ընտրությունը, որտեղ հաշվի են առել դիմողների կրթությունը, աշխատանքը, լեզվի իմացությունը. «Բացի սրանից՝ հիմնական նախապատվությունը տրվել է մարզի բնակիչ երիտասարդներին»։

Տավուշի թեմի մամուլի և հասարակայնության հետ կապերի պատասխանատու Սիրանույշ Մելիքյանը հավելեց, որ այս բացառիկ միջոցառումը մեկտեղում է Տավուշի ամբողջ երիտասարդությանը և չի շրջանջում գրեթե ոչ մի գյուղ:

«Այդ յոթ օրը թեմատիկ օրերի ենք բաժանել, որտեղ ունենք մանուկներին ու զինվորներին նվիրված օրեր: Շաբաթվա ընթացքում վանքի տարածքում կանցկացվեն ժողովրդական արվեստի տարբեր ճյուղերի բացօթյա դասեր, տարածաշրջանի խոհանոցին բնորոշ տեղական կաթնահունցի, քաղցրավենիքի, ապուրների պատրաստման ցուցադրություններ, ազգային պարերի ուսուցում, հոգևոր երաժշտության համերգներ։ Աշխատանքի բաժանում են իրականացրել և մի խումբը գիդ-ուղեկցող է աշխատելու, մի ուրիշ կամավորնրի խումբ խոհանոցում է աշխատելու և պատրաստելու են վանական կերակուրներ, լինելու է նաև մամուլի ակում, ազգային երգ ու պար»,- ասաց նա։

Բագրատ Սրբազանը ավելացրեց, որ միջոցառումն իրականացնում են տարբեր բարերաների փոքր նվիրատվությունների շնորհիվ:

Միջոցառման օրակարգն՝ այստեղ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում