Սպիտակ տան աշխատակազմի նոր ղեկավարը փոխարինող է գտել Սկարամուչիին. CNN

Սպիտակ տան աշխատակազմի նոր ղեկավար պաշտոնաթող գեներալ Ջոն Քելլին փոխարինող է գտել Սպիտակ տան հաղորդակցությունների գծով տնօրենի պաշտոնից հեռացված Էնթոնի Սկարամուչիին: Ինչպես օգոստոսի 1-ին գրել է CNN հեռուստաընկերությունը, ամենայն հավանականությամբ, դա կլինի ԱՄՆ-ի ներքին անվտանգության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Դեւիդ Լապլանը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: Հեռուստաընկերությունն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ Լապլանը Քելլի հետ աշխատել է ընդհանուր առմամբ արդեն ավելի քան 10 տարի, ուստի նրա թեկնածությունը ներքին անվտանգության նախկին նախարարի կողմից քննարկվում է առաջնահերթ կարգով:

Լապլանը երկար տարիներ աշխատել է զինված ուժերում. մինչեւ Քելլիի հետ ներքին անվտանգության նախարարություն գնալը նա ղեկավարում էր զանգվածային լրատվամիջոցների հետ կապերի դեպարտամենտներից մեկը Պենտագոնում եւ ծովային հետեւակի զորակազմում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում