Շամիրամ գյուղի սգո սրահում հնչած կրակոցներից տուժածների կյանքին վտանգ չի սպառնում

Շամիրամ գյուղի սգո սրահում հնչած կրակոցներից վիրավորների կյանքին վտանգ չի սպառնում:

Ինչպես տեղեկացրին առողջապահության նախարարությունից, 5 տուժածներից 2-ը բուժումը շարունակում են Աշտարակի բժշկական կենտրոնում, 3-ը՝ «Աստղիկ» բժշկական կենտրոնում:

Բոլորի առողջական վիճակը գնահատվում է կայուն, առկա է դրական շարժընթաց, կյանքերին սպառնացող վտանգ չկա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում