Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժը միացել է քրդամետ կուսակցության ակցիային

Թուրքիայի Հանրապետական ժողովրդական կուսակցությունը (CHP) միացել է քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (HDP) Ստամբուլում կազմակերպած ակցիային:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական Diken պարբերականը:

Հանրապետական ժողովրդական կուսակցության ներկայացուցիչներն ի նշան օժանդակցության այցելել են Ստամբուլի Յողութչու այգի, որտեղ HDP-ն իրականացնում է «Խղճի և արդարության կարգ» խորագիրը կրող ակցիան:

Հետևեք մեզ նաև Telegram-ում